
Դուք կակաո չե՞ք խմում։ Շատ իզուր։
Ներկայացնենք կակաոյի որոշ օգտակար հատկությունները։
- Կակաոն կարող է էներգիա հաղորդել և պաշտպանել վարակներից։
- Այն կարող է նաև լավացնել տրամադրությունը։
- Կակաոն պարունակում է նյութեր, որոնք լավացնում են հիշողությունը և խթանում ուղեղի աշխատանքը, կարգավորում արյան մեջ խոլեստերինի մակարդակը։
- Կակաոն ռեկորդակիր է օգտակար միկրոէլեմենտների պարունակությամբ, իսկ ցինկի պարունակության առումով չունի իրեն հավասարը։
- Կակաոն պարունակում է սպիտակուցներ (12-15 տոկոս), ճարպեր, ածխաջրեր (6-10 տոկոս), B խմբի վիտամիններ, բջջանյութ և հակաօքսիդանտներ։
- Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ կակաոն նաև մի միացություն է պարունակում (կոկոհիլ), որը նպաստում է մարմնի բջիջների բազմացմանը, վերքերի ապաքինմանն ու կանխարգելում է կնճիռների առաջացումը։
- Չնայած կակաոն ավելի շատ կալորիաներ է պարունակում, քան թեյն ու սուրճը, որոշ մասնագետների պնդմամբ՝ այն քաշի ավելացման չի հանգեցնում։ Կակաոյի նույնիսկ փոքր քանակը կարող է հագեցնել ձեզ։ Արդյունքում՝ շատ չեք ուտում։
Եթե ցանկանում եք նիհարել, կարող եք կակաո օգտագործել։ Բայց խորհուրդ է տրվում այն օգտագործել օրվա առաջին կեսին։ Եթե 40 տարեկանից բարձր եք, կակաոն կարող է հատկապես օգտակար լինել, քանի որ հարուստ է մագնեզիումով և վիտամիններով։ Կարող եք փորձել այս բաղադրատոմսը։
Ձեզ հարկավոր է.
- 2 բաժակ կաթ. եթե նշի կաթ օգտագործեք, ավելի համեղ կստացվի
- կես ճաշի գդալ կակաո
- 1 թեյի գդալ դարչին
- կես թեյի գդալ մանրացրած մեխակ
- մի պտղունց աղ։
Պատրաստման եղանակը։ Կակաոն լցրեք ամանի մեջ, ավելացրեք համեմունքները, կաթը, դրեք թույլ կրակի վրա, թողեք այնքան, մինչև բոլոր բաղադրիչները լուծվեն կաթի մեջ։
Բարի ախորժակ։
Աղբյուր՝ entertrain.1in.am
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0