
Ձեզ ենք ներկայացնում 8 հետաքրքիր փաստ մեր սիրելի կատուների մասին։
- Յուրաքանչյուր կատու քթի վրա եզակի պատկեր ունի: Այն նույնքան անհատական է, ինչպես մարդու մատնահետքերը:
- Կատվի մարմինը բաղկացած է 517 մկաններից եւ 290 ոսկորներից, սա է պատճառը, որ կատուներն այդպես ճկուն են
- Կատվի սիրտը մեկ րոպեում կատարում է մոտ 110-140 զարկ, այն 2 անգամ ավելի արագ է խփում, քան մարդու սիրտը:
- Ընտանի եւ վայրի կատուների տարբերությունն այն է, որ քայլելիս ընտանի կատվի պոչը գրեթե միշտ ուղղահայաց դիրքում է գտնվում, իսկ վայրի կատուների մոտ սովորաբար այն հորիզոնական դիրքում է գտնվում:
- Պետք չէ զարմանալ, որ կատվի տրամադրությունը, ինչպես եւ ձեր տրամադրությունը փոխվում է: Բանն այն է, որ կատուները շատ զգայուն էակներ են և կարող են զգալ տիրոջ տրամադրությունը:
- Բոլոր կատուները գերազանց լսողություն ունեն, այս կենդանիների ականջը պտտվում է 180 աստիճանով:
- Երբ կատուները մլավում են, նրանք փորձում են խոսել ձեզ, այլ ոչ թե իրենց ազգակիցների հետ, քանի որ միմյանց հետ այս եղանակով կատուները չեն կարող շփվել
- Կատուները սիրում են ուսումնասիրել շրջապատող աշխարհը: Այն, ինչ նրանք գտնում են շրջապատող աշխարհում, զարմացնում ու հետաքրքիր է նրանց, իսկ մարդուն, իր հերթին, հետաքրքիր է հետեւել ու զարմանալ իրենց սիրելի կենդանիների արարքներով:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
1
Սիրելի
0
Վստահ չեմ
0