
- Իր հատկություններով մարսյան հողը նման է Երկրի հողին: Այդպիսի հողում միանգամայն կարող էին ապրել բույսեր: Բայց կյանքի համար հողի հետ մեկտեղ պետք են նաև ջուր և մթնոլորտ: Իսկ Մարսի վրա ջուրը խիստ հագեցած է աղերով և թթուներով: Ինչ վերաբերվում է մթնոլորտին, դրա հաստությունը բավարար չէ կյանքի համար:
- Մարսը շատ լավ տեսանելի է Երկրի գիշերային երկնքում անզեն աչքով և տնային հեռադիտակով: Մարսը 15-17 տարին մեկ անգամ դառնում է ամենատեսանելի երկնային մարմինը Լուսնից հետո: Դա տեղի է ունենում, երբ Մարսը առավելագույնս մոտենում է Երկրին: Այդ ժամանակ նա նմանվում է շատ խոշոր նարնջագույն աստղի:
- Մարսի վրա, ինչպես և Երկրում կա չորս եղանակ: Ձմռանը այնտեղ երբեմն ձյուն է գալիս, բայց ձնակույտեր չեն առաջանում, քանի որ փաթիլները անհետանում են մինչև մակերևույթին հասնելը: Ամռանը եղանակը գրեթե նույնն է, ինչ Երկրում: Ջերմաստիճանը այստեղ հասնում է մինչև +20°C:
- Մարսի երկինքը դեղնա-նարնջագույն է: Արևածագի և մայրամուտի ժամանակ այն ներկվում է կարմրա-վարդագույնից մինչև կապտա-մանուշակագույնով: Ինչքան մոտ է արևին, այնքան երանգը մոտ է կապույտին: Մարսյան մթնշաղները ավելի երկար են երկրայինից. սկսվում են արևածագից առաջ և շարունակվում մինչև Արևի մայր մտնելը:
- Մեկ տարին Մարսի վրա տևում է 687 օր, այսինքն գրեթե երկու երկրային տարի: Իսկ մարսյան օրերը գրեթե հավասար են երկրայինին:
- Մարսի մակերևույթի մասերը կարելի տեսնել որ մեծ ոսպնյակավոր հեռադիտակով:
- Մարսի վրա է գտնվում Արևային համակարգի բացահայտված ամենաբարձր կետը՝ Օլիմպ լեռը, որը բարձր է Էվերեստից:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
1
Օգտակար
1
Սիրելի
1
Վստահ չեմ
1