Եզդիների և նրանց կրոնի մասին

Եզդիները Հայաստանում կազմում են ազգային փոքրամասնություն: Նրանց պատմական հայրենիքը Իրաքն է: Եզդիները առաջին  անգամ հիշատակվում են տասներկուերորդ դարում: Դրանից հետո եղել են շատ արձանագրություններ, որոնցից մեկն է Շարաֆ-խան իբն Շամս-ադ-դին Բիթլիսիիի կողմից գրված գիրքը:

Մեծ կարևորություն են ներկայացնում Խաչատուր Աբովյանի հիշատակումները եզդիների մասին՝ գրված 19-րդ դարում, որոնք, Ռուսական կայսրությունում եզդիների մասին  առաջին գիտական հետազոտությունն են հանդիսանում: Նաև Պուշկինի «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» գիրքը, որից կես դար հետո ի հայտ են գալիս եզդիների հավատալիքները:

Եզդիները ունեն 3 հիմնական պատվիրան՝

  1. «Դիսկա դանե», խորհրդանշում է միախառնումը, այսինքն արգելում է եզդիների ամուսնությունը այլադավանների հետ:
  2. «Դարբա խարկա», ապաահովում է եզդիական համայնքի կաստային մաքրությունը:
  3. «Շարբկե զեռին», այն կոչ է անում հետևել կրոնի պատվիրաններին, պահպանել սովորույթները, հավատափոխ չլինել:

Այս պատվիրանների խախտումը ծանր մեղք է համարվում նրանց համար: Եզդիների հիմնկան կրոնը Շարֆադինն է, որի հիմքում ընկած է միաստվածության գաղափարը:

Եզդիների համար պատմության մեջ ամենացավոտ կետը եղել է 1840 թվականին նրանց հանդեպ կարատված ցեղասպանությունը:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ