Ինչպես հանգստացնել աչքերը

Աչքերի հոգնածությունն անցկացնելու համար թանզիվը թրջել սառը կաթի մեջ, թեթևակի քամել և դնել փակ աչքերին:

Կարելի  է թեյ պատրաստել եւ երեք րոպե անց թեյի փաթեթը հանել բաժակից եւ թողնել, որ թեյը մի քիչ զովանա։ Այս ամենից հետո կոպրեսը կարելի է արդեն դնել փակ աչքերին եւ թողնել երեք րոպե։ Այնուհետեւ պետք է լվացվել սառը ջրով։ Կոմպրեսն օգտագործելուց հետո աչքերը կհանգստանան եւ այլեւս չեն ցավի։

Կարելի է վերցնել երկու տեսակի ջուր. մեկը՝ տաք, մյուսը՝ սառը։ Մարլայի կտորը սկզբում ընկղմեք տաք ջրի մեջ, դրեք աչքերի վրա, հետո սառը ջրի մեջ եւ նորից դրեք աչքերի վրա։ Մի քանի անգամ կրկնեք այս գործընթացը եւ կտեսնեք, թե ինչպես է աչքերի ցավն արագ անհետանում։

Կարելի է նաև մեկ թեյի գդալ աղը լուծել կես լիտր ջրում, դեմքը ընկղմել այդ լուծույթի մեջ կատարելով հետևյալ շարժումները. աչքերը բացուխուփ անել, նայել վեր, ապա` վար, աջ, հետո` ձախ, այնուհետև աչքերը շրջանաձև պտտացնել : Այս մարզանքը մաքրում և թարմացնում է աչքերը:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ