
Աչքերի գույնը կախված ծիածանաթաղանթի պիգմենտից, որը կոչվում է մելանին: Մելանինի քանակը որոշում է աչքի գույնը: Այս պիգմենտի մեծ քանակությունը ստեղծում է աչքի մուգ գույն (սև, շագանակագույն և բաց շագանակագույն), իսկ փոքր քանակությունը ձևավորում է բաց գույն (կանաչ կամ կապույտ): Աչքերի կարմիր գույնը հանդիպում է միայն ալբինոսների մոտ: Դա կապված է ծիածանաթաղանթում մելանինի բացակայությամբ:
Մելանինի քանակությունը պայմանավորված է ժառանգականությամբ: Աշխարհում ավելի շատ են մուգ գույնի աչքերով մարդիկ, իսկ բաց գունավորմամբ մարդկանց փոքր թիվը պայմանավորված է ժառանգականությամբ՝ պատճառը մելանինի մեծ քանակի դոմինանտությունն է: Այդ պատճառով, եթե ընտանիքում ծնողներից մեկը ունի աչքերի բաց գույն, մյուսը՝ մուգ, հավանաբար երեխաները կունենան աչքերի մուգ գույն:
Աչքերի գույնը կարող է փոխվել կյանքի ընթացքում: