
Յուրաքանչյուր կին գեղեցիկ է յուրովի, և այդ գեղեցկությունն անհրաժեշտ է պահպանել, վերացնել թերությունները, ընդգծել անհատական արժանիքները:
Կինն իր մեջ կրում է սեփական գեղեցկության կախարդական բանալին, այդ իսկ պատճառով դժվար չէ լինել գեղեցիկ և պահպանել այն: Բայց հիշել է պետք, որ միայն ֆիզիկական գեղեցկությունը չէ, որ նրան դարձնում է գեղեցիկ և գրավիչ: Մարմնի ներդաշնակությունը հոգեկան գեղեցկության հետ ծնում է իսկական կանացի գեղեցկություն:
Գեղեցկությունը Ձեր ձեռքում է, եթե դուք զինված եք գեղեցիկ լինելու գիտելիքներով և ցանկությամբ: Գեղեցիկ տեսք ունենալն անհամեմատ շատ բան է նշանակում, քան ի ծնե գեղեցիկ լինելը:
Իսկ ի՞նչ է անհրաժեշտ անել միշտ գեղեցիկ տեսք ունենալու համար.
Հին իմաստությունն ասում է. <<Լավ է պաշտպանվել, քան բուժվել>>: Մինչև վերջին հնարավորությունը պահպանեք գեղեցկությունը :Օգտագործեք բնական միջոցներ, որոնք բնությունն է ձեզ տալիս:
Լավ քնեք: Յուրաքանչյուր հանգստից և լավ քնից հետո կնոջ գեղեցկությունը վերականգնվում է:
Եվ մի մոռացեք ամենահասարակ միջոցների մասին. Մաքուր օդ, ամենօրյա մարմնամարզություն, վազք:
Դժվար չէ լինել գեղեցիկ, եթե Ձեր մեջ մշակված է գեղագիտական լավ ճաշակ:
Սիրեք Ձեզ, եղեք գեղեցիկ և ուրախացեք այդ գեղեցկությամբ….