Ման Էլյան – «Եթե դու ես»

Եթե դու ես ներխուժողը,

Ես կլինեմ լուռ տուժվողը,

Եթե դու ես փոթորկելու,

Ես պատրաստ եմ ավերումի

Ու ներումի…

Ու մերումի ես պատրաստ եմ,

Ես` բոլորից անպատրա’ստս…

Եթե դու ես նեղացնելու,

Ես պատրաստ եմ շեղ անցումի,

Ու հարցումի մի անցումով…

Եթե դու ես թերանալու,

Ես պատրաստ եմ վերանալու,

Ու դառնալու մի անցուղի,

Որով հարթ են անցնում ուղին,

Իսկ ծիտիկն այն ծառի ճյուղին,

Քո նամակն է բերել նորին,

Սրտիս դռան առաջ դրել,

Ու սրտնեղել թաթկթկելուց, անցել հեռու,

Մտածել,թե չեմ բացելու…

Ու լացել է…

Լացել և դու,ախր ի՞նչու լռությունն էլ քեզ պատասխան,

Լռությունից ինձ սազական տատանվել ես,

Գալ,թե՞ մնալ…

Իսկ ես սեր իմ գիշերներս եմ քո հետ կիսել,

Գիշերներ եմ քո հետ բազում երգեր լսել,

Ու քեզ լսել, ԵՒ ի՞նչու ոչ լսել ես դու’…

Գալ,թե՞ մնալ,դոփել տեղում,

Տատանումից քո այս տեսակ

Իմ սիրտը շատ է սրտնեղում…

Թող որ թրջվեմ,եթե հիմա դու տեղում ես,

Թող որ ջերմեմ,եթե հիմա դու եռում ես,

Դու` իմ ամպրո’պ,թող արևեմ քո ետևում…

Չեմ երևում…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ