
Բաղադրամասեր
Խմորի համար
1. Ալյուր – 1 բաժակ
2. Շաքարավազ – 1 բաժակ
3. Ձու – 4 հատ
4. Սառը ջուր – 10 ճ/գ
5. Կակաո – 2 ճ/գ
6. Սոդա – 1/2 թ/գ
7. Վանիլին – 1 թ/գ
Կրեմի համար
1. Տաք կաթ – 1 բաժակ
2. Ձու – 2 հատ
3. Շաքարավազ- 1 բաժակ
4. Ալյուր – 3 ճ/գ
5. Վանիլին
6. Կարագ – 250 գ
Ջնարակի համար
1. Շաքարավազ – 2 ճ/գ
2. Կակաո – 2 ճ/գ
3. Թթվասեր – 2 ճ/գ
4. Կարագ – 50 գ
Պատրաստման եղանակը
- Ձվերի սպիտակուցները դեղնուցներից առանձնացնել և հարել սպիտակուցները:
- Դեղնուցները՝ մեկ բաժակ շաքարավազի հետ միասին հարել՝ մինչև սպիտակելը:
- Ավելացնել սոդան, սառը ջուրը, վանիլինը, կակաոն, դանդաղ խառնելով՝ ավելացնել հարած սպիտակուցը:
- Խառնելով աստիճանաբար ավելացնել ալյուրը:
- Կաղապարը պատել կարագով, լցնել խմորը, հարթեցնել:
- Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան և մոտ 30-40 րոպե թխել:
Խմորը թողնում ենք եփվի, անցնենք կրեմի պատրաստմանը:
- Թասի մեջ խառնել 2 ձուն, շաքարավազը և ալյուրը, լավ հարել:
- Ավելացնել տաք կաթը, խառնել, այնուհետև դնել ցածր կրակի վրա:
- Անընդհատ խառնելով՝ հասցնել եռման, թողնել 1 րոպե և վերցնել կրակից: Սառեցնել:
- Հարել փափկեցրած կարագը վանիլինի հետ: Հարելով՝ գդալ-գդալ ավելացնել եփած, սառած զանգվածը:
Պատրաստենք ջնարակը:
- Կակաոն և թթվասերը խառնել, այնուհետև ավելացնել շաքարավազը:
- Դնել կրակին և անընդհատ խառնելով՝ եփել մինչև եռալը:
- Վերցնել կրակից և ավելացնել կարագը, լավ խառնել, որպեսզի ստացվի փայլուն, հարթ զանգված, հետո՝ սառեցնել:
Արդեն սառած խմորի շերտը պատել ստացված կրեմով, հարթեցնել և դնել սառնարանը մոտ 30 րոպե: Սառնարանից հանելուց հետո վրան լցնել ջնարակը, հարթեցնել և նորից դնել սառնարանը:
Բարի ախորժակ…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0