
Եվրատեսիլ երաժշտական մրցույթը չեղարկվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։
Այս մասին տեղեկացնում են Եվրատեսիլի ֆեյսբուքյան էջից․
Վերջին 64 տարում Եվրատեսիլ երգի մրցույթն անցկացվում էր ամեն տարի։ Մրցույթի կազմակերպիչներն ամեն հնարավոր բան անում էին 2020-ի մրցույթը կազմակերպելու համար, տարբերակներ էին փնտրում, բայց, ի վերջո, որոշել են չեղարկել այն կորոնավիրուսի տարածման պատճառով։
Մրցույթը պետք է անցկացվեր Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում։ Քննարկվում է այն 2021-ին նույն քաղաքում անցկացնելու հարցը։
Հայաստանյան պատվիրակը պետք է լիներ Աթենա Մանուկյանը Հունաստանից, Chains On You երգով։ Երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել էր մարտի 13-ին։
https://www.youtube.com/watch?v=XpQHGMM8c5U
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0