Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Անա Մարիա – «Ես քո փոխարեն»

  • Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

  • «Սպարտակ Հայկի Ասատրյանին» -Ֆարիդա Մալխասյան

  • Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • Մարգարիտա Հովակիմյան

  • Երիտասարդ գրողների ընտանիք

  • Անա Մարիա -«Անվերնագիր»

  • Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

ԿրթականՀետաքրքիր
Գլխավոր›Կրթական›Էռնեստո Չե Գևարա

Էռնեստո Չե Գևարա

Հեղինակ՝ Անի Խաչատրյան
05/14/2020
1213
0
Share:

Էռնեստո Չե Գևարան ծնվել է 1928 թ. Արգենտինայի Ռոզարիո քաղաքում: Նրա ընտանիքը դասվում էր երկրի հին ավանդական ազնվականների խավին: Սակայն ծնողներն առանձնապես հարուստ չէին և բոհեմը լքողների թվին էին պատկանում: Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ նրանք անցան հանրապետության և ձախերի կողմը: Էռնեստոյի վաղ մանկությունից երկու տպավորիչ հիշողություն է մնացել: Դեռ երկու տարեկան հասակում նա ունեցավ իր առաջին ասթմատիկ նոպան: Նա ամբողջ կյանքի ընթացքում ստիպված էր դեղորայքի և մարմնամարզության միջոցով պայքարել այդ հիվանդության դեմ: Բացի այդ, նաև այդ հիվանդության պատճառով նա չափազանց սերտ կապվեց իր մոր՝ Սելիայի հետ:

Չկա մեկ այլ հեղափոխական, որը մինչև օրս ոչ միայն ձախ շարժումների հերոս է համարվում, այլ նաև որին երկրպագում են փոփ աստղի պես՝ օգտագործելով նրա նկարը որպես ազատության և քաջության խորհրդանիշ:

Հեղափոխականի ճանապարհը

1947 թ.-ին Չե Գևարան սկսեց բժշկություն ուսանել Բուենոս Այրեսում և 1953-ին ավարտեց պաշտպանությամբ: Դեռևս ուսման տարիներին ճամփորդում էր Հարավային Ամերիկայում:Որպես բժիշկ հետաքրքրվելով հիվանդությունների հիմնախնդիրներով՝ նրա ուշադրությունը գրավեց ծայրահեղ աղքատության, հիվանդությունների տարածման կապը այդ երկրներում օլիգարխների ծայրահեղ հարստության հետ: Բացի այդ, նա նկատեց, որ ԱՄՆ քաղաքականությունը, պաշտպանելով ամերիկյան մեծ ընկերությունների շահերը, մեծապես նպաստում է այդ օլիգարխիկ ռեժիմների պահպանմանը, որոնք իրենց հերթին պաշտպանվում էին ճնշողական պետության կողմից:

Չե Գևարան ավելի ցայտուն քաղաքական կողմնորոշում ձեռք բերեց 1954-1956 թթ. Գվատեմալայում, հատկապես երբ առնչվեց առաջին խոշոր կոնֆլիկտային իրավիճակի հետ: Իր կնոջ՝ պերուացի Հիլդայի շնորհիվ Չե Գևարան շատ էր շփվում ձախ շրջանակների հետ:Գվատեմալայի հեղաշրջումից հետո նա տեղափոխվում է Մեքսիկա, որտեղ ծանոթանում է բազմաթիվ կուբացիների՝ այդ թվում Ֆիդել Կաստրոյի հետ, որոնք վերստին ապստամբություն էին նախապատրաստում Կուբայում: 1956թ.-ին նավով 82 հեղափոխականներ մեկնում են Կուբա և միայն բարեբախտության շնորհիվ կարողանում են դիմագրավել ամերիկյան օդուժի հարվածներին ու ծովի փոթորիկերին՝ հասնելով կուբայական ափ: Այստեղ գյուղական բնակավայրերի բնակչության աջակցությամբ սկսվում է դաժան պարտիզանական պատերազմ դիկտատոր Բատիստայի ռեժիմի դեմ: 1959 թվականի հունվարի 2-ին ապստամբները գրավում են Հավանան և տիրում իշխանությանը:

Ըստ Չե Գևարայի և Ֆիդել Կաստրոյի, հեղափոխականի պարտքն է չսպասել, որպեսզի հասունանա այն սոցիալական իրավիճակը և ուժերի հարաբերակցությունը, որի արդյունքում կարելի է հեղափոխություն իրագործել, այլև սեփական ձեռքերով նախաձեռնել և ավարտին հասցնել հեղափոխությունը: Չե Գևարան 1963-ին գրեց «Պարտիզանական պատերազմ» գիրքը, որը պետք է որպես ուղեցույց ծառայեր հեղափոխականների համար: Ըստ այդմ, հեղափոխական պայքարի կիզակետը և հենակետը պետք է միշտ լինի գյուղական ռեգիոններում: Այդ տեսության զոհը դարձավ ինքը՝ Չե Գևարան, որը 1967 թվականին Բոլիվիայում պարտիզանական պատերազմում գերի ընկավ կառավարական զորքերին և այնուհետև սպանվեց: Հենց այդպիսի մահը անմահացրեց նրան՝ դարձնելով հետագա սերունդների համար պայքարի ոգեշնչման խորհրդանիշ և հերոս: Չե Գևարայի առասպելը մինչև օրս էլ թևածում է աշխարհով մեկ՝ ամենուր, որտեղ սոցիալական շարժումներ և արժանապատիվ աշխատանքի համար պայքար է ծավալվում: Հարավամերիկյան սոցիալիստ ղեկավարները մեծարում են նրան որպես վայրի կապիտալիզմի դեմ պայքարող հերոս: Չե Գևարայի նկարը հատկապես 60-ականներից հետո երիտասարդների անբաժանելի խորհրդանիշն է:

Հետաքրքիր փաստեր

1.Էռնեստո Չե Գեվարան  գրականության մեծ սիրահար էր և նույնիսկ ինքը  բանաստեղծություններ է գրել:
2.Չեն հետարքրված էր ճշգրիտ գիտություններով, սակայն ընտրել է բժշկի մասնագիտությունը:
3.Չե Գեվարան չցանկանալով ծառայել բանակում  սառը  ջրով ցնցուղ է ընդունել, արդյունքում աստմատիկ նոպա ստանալով գրանցվել է  ոչ պիտանի ծառայության համար:
4.Չե Գեվարան սկսել է սիգար ծխել Կուբայում`  մոծակներին հեռու պահելու նպատակով:
5.Չե գեվարան 1950-ական թվականներին նամակների վրա կատակով մակագրում էր «Ստալին Երկրորդ» անունով:
Նյութի աղբյուրը՝  http://diskurs.am/
https://life.panorama.am
ԹեգերբժիշկհեղափոխականհերոսՉե ԳևարապայքարՖիդել Կաստրո
Նախորդ հոդվածը

Առողջություն

Հաջորդ հոդվածը

Գաբրիել Գարսիա Մարկես. մի սիրո պատմություն

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • ԱշխարհՀետաքրքիր

    Շեր Ամի – ռազմական մրցանակ ստացած աղավնի-հերոս

    04/20/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
  • ԱշխարհԿրթականՀետաքրքիր

    Աշխարհի ամենակարճ գետը

    02/26/2020
    Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
  • ԿրթականՏՏ ոլորտ

    Հայկական ստարտափների հետքերով

    01/10/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ԲնությունԿրթականՀետաքրքիր

    Դեպի Արցախ գրավող ժայռակերտ առյուծը

    10/15/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ԳիտականԿրթականՀոգեբանություն

    Ոսկե հատում

    08/06/2020
    Հեղինակ՝ Newsflow Support
  • ԳիտականԿրթականՀետաքրքիր

    Գույների հոգեբանությունը մարքեթինգում. Մաս 2

    06/17/2020
    Հեղինակ՝ Սելեստա Բաղդասարյան

Հետաքրքիր

  • Ազատ խոսքՆախագծեր

    Հեղինե Խաչատրյան – «Մտքերի տեսիլք»

  • ԽոհանոցՀետաքրքիր

    Ծնեբեկի օգտակար հատկությունները

Գիրք

Book Cover: Ոսկե բզեզը - Էդգար Ալլան Պո

Ոսկե բզեզը - Էդգար Ալլան Պո

Լրահոս

  • 03/05/2021

    Անա Մարիա – «Ես քո փոխարեն»

  • 03/04/2021

    Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

  • 03/04/2021

    «Սպարտակ Հայկի Ասատրյանին» -Ֆարիդա Մալխասյան

  • 02/21/2021

    Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • 02/21/2021

    ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • 02/21/2021

    Մարգարիտա Հովակիմյան

  • 02/17/2021

    Երիտասարդ գրողների ընտանիք

  • 02/17/2021

    Անա Մարիա -«Անվերնագիր»

  • 02/15/2021

    Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • 02/14/2021

    Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • 02/08/2021

    Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • 02/06/2021

    Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • 02/05/2021

    Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

  • 02/03/2021

    Համավարակը բացի պրոբլեմներ ստեղծելուց նաև նոր հնարավորություններ ցույց տվեց մեզ / Գարիկ Աղասյան

  • 01/29/2021

    Արման Սարգսյան – «Մեր հայրենի՞ք …»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Լրահոս

  • 03/05/2021

    Անա Մարիա – «Ես քո փոխարեն»

  • 03/04/2021

    Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

  • 03/04/2021

    «Սպարտակ Հայկի Ասատրյանին» -Ֆարիդա Մալխասյան

  • 02/21/2021

    Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • 02/21/2021

    ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

Գիրք

Book Cover: Սպանություն  Մորգ փողոցում - Էդգար  Ալլլան Պո

Սպանություն Մորգ փողոցում - Էդգար Ալլլան Պո

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: