
Էռնան ծնունդով Ալավերդի քաղաքից է, նրա ընտանիքում երգն ու երաժշտությունը միշտ կարևոր դեր են ունեցել, ինչն էլ ազդեցություն է ունեցել աղջկա հետագա ճանապարհի վրա։
Թամազյանների ընտանիքը վաղուց է մայրաքաղաք տեղափոխվել, դեռ մանկուց նկատելով Էռնայի երաժշտական ունակությունները՝ ծնողները նրան Արմեն Դիվանյանի անվան անսամբլ են տարել։ Երգել է մեշ ու փոքր բեմերում, տարբեր խմբերում ու հանդես եկել որպես անհատ կատարող։
Արդեն երկու տարի է, որ Էռնան սովորում է Հայ-Ռուսական համալսարանի լեզվաբանական բաժին, համալսարանում Ուս․ Խորհրդի մշակութային բաժնի ղեկավարն է։ Տիրապետում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներին, նաև ուսումնասիրում է չինարենը։
Էռնան մասնակցում է «Դեպի Եվրատեսիլ 2020» մրցույթին «Life faces» երգով։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0