Երկրային աստղեր 6. Զազ

Հավանաբար մեզանից շատերը լսել են Զազ անվամբ երգչուհու մասին, կամ գոնե նրա կատարմամբ <<Je veux>> երգը: Իրականում Զազ-ը նրա կեղծանունն է, նրա իրական անունը Իզաբել Ժեֆռուա է:

Իզաբել Ժեֆռուան ծնվել է Ֆրանսիայի Տուր անվամբ քաղաքում: 1985 թվականին նա, իր եղբոր հետ ընդունվեց տեղի կոնսերվատորիան և այնտեղ հաճախեց 11 տարի: 2006 թվականին նա տեղափոխվեց Փարիզ:

2010 թվականի մայիսին նա թողարկում է իր դեբյուտային ալբոմը: Արդեն նոյեմբերին իր ալբոմը դառնում է կրկնակի պլատինե, իսկ Չարլզ Կրոս ակադեմիայի կողմից արժանանում է  «Բացահայտում երգ» մրցանակին:

Հետաքրքիր փաստեր

  1. Զազը ծնվել է 1980 թվականի մայիսի 1-ին: Այժմ նա 40 տարեկան է:
  2. Նա հայտնի է դարձել իր <<Je veux>> երգով, որը ներառված է եղել իր դեբյուտային ալբոմի մեջ:
  3. Դեռևս 4 տարեկանից նա սկսել է երգել և ասել է իր մայրիկին, որ ցանկանում է դառնալ երգչուհի:
  4. Նա սկսել է Փարիզյան փողոցներում երգել 2006 թվականից: Դեպի համաշխարհային բեմեր տանող ուղին սկսվել է բարերում, կաբարեներում կատարումներով:

5. Մեկ անգամ նա փորձել էր ելույթ ունենալ մետրոյում, սակայն գաղափարը չէր հաջողվել: Շատ քիչ քանակությամբ մարդիկ էին ուշադրություն դարձրել արտիստին:

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ