Երկրային աստղեր 2. Բիլլի Այլիշ

Բիլլի Այլիշը բավականին վաղ հասակում մեծ ճանաչում ձեռք բերած աստղ է, ով աչքի է ընկնում իր առանձնահատուկ ոճով և վարքով: Ի տարբերություն այլ հայտնի կանանց կամ աղջիկների նա չի սիրում հագնել ընդգծող հագուստ, կամ առհասարակ զգեստներ: Սովորաբար նա հագնում է իրենից բավականաչափ լայն հագուստ, որպեսզի իր կառուցվածքը չդառնա հանրության քննարկման առարկան:

Բիլլի Այլիշ Փայրիթ Բեյրդ Օ’Քոնելը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 18-ին: Բիլլին հանրությանը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ 2016 թվականին իր <<Ocean Eyes>> երգը հրապարակեց SoundCloud-ում: Ապա, 2017 թվականին նա թողարկում է իր առաջին մինի ալբոմը՝ Don’t Smile At Me, որը Billboard 200-ում զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը: Բիլլին ունի դեռևս մեկ ստուդիական ալբոմ, որը հրապարակվել է 2019 թվականի մարտի 29-ին: Դա When We All Fall Asleep, Where Do We Go? ալբոմն է՝ համաշխարհային հիթ դարձած <<bad guy>> երգով:

Բիլլի Այլիշը 5 <<Գրեմմի>> մրցանակակիր է, որոնք ձեռք է բերել 2020 թվականի <<Գրեմմի>> մրցանակաբաշխության ժամանակ:

Հետաքրքիր փաստեր Բիլլիի մասին

  1. Դեռևս 11 տարեկան հասակում Բիլլին սկսել է երգեր գրել:
  2. Որքան էլ որ զարմանալի է, Բիլլին ստացել է տնային ուսուցում, իսկ դեռ 8 տարեկանում դարձել է Լոս Անջելեսի մանկական երգչախմբի անդամ:
  3. Այլիշը չի օգտագործում թմրանյութ կամ ծխախոտ:
  4. Բիլլիի երգերի մեծ մասը գրել է անձամբ ինքը կամ եղբայրը:
  5. Բիլլին Ջասթին Բիբերի մեծ երկրպագուն է եղել, դեռևս այն ժամանակ, երբ Ջասթինը դեռ պատանի էր:
  6. 2014 թվականից Բիլլին դարձել է վեգան:
  7. Կարելի է ասել Այլիշը ատում է ժպտալը, քանի որ ըստ նրա, երբ նա ժպտում է իրեն զգում է թույլ և անզոր:
  8. Բիլլիի սիրելի սերիալը The Office-ն է:
  9. Նրա հասակը 1.61 մետր է:
  10. Բիլլին ունի Տուրետի համախտանիշ, որը բնորոշվում է բազմաթիվ հենաշարժական տիկերով և առնվազն մեկ ձայնային կամ մեխանիկական տիկով:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ