
Արիանա Գրանդեն աշխարհի ամենատաղանդավոր և հաջողակ աստղերից մեկն է: Չնայած երիտասարդ լինելուն, նա հաղթել է մեկ Գրեմմի՝ <<Լավագույն փոփ վոկալային ալբոմ>> անվանակարգում, նոմինացվել է Գրեմմի-ի տասնմեկ անվանակարգում, ինստագրամում ամենաշատ հետևորդ ունեցող օգտատերերի շարքում երրորդն է՝ 198 միլիոն հետևորդով:
Արիանա Գրանդե Բուտերան ծնվել է 1993թ-ի հունիսի 26-ին Ֆլորիդայի Բոկա Ռաթոն քաղաքում: Սկզբում հայտնիություն է ձեռք բերել, որպես դերասանուհի՝ նկարահանվելով <<Victorious >> և <<Sam & Cat >> հեռուստասերիալներում, էպիզոդային դեր է ունեցել նաև <<iCarly>>-ում:
Սակայն արտիստին ավելի մեծ հաջողություն էր սպասվում երաժշտության բնագավառում: Նա 2013 թվականի օգոստոսի 30-ին թողարկում է իր դեբյուտային Yours Truly ալբոմը, որը գլխավորում է Billboard 200 հիթ-շքերթը և հենց առաջին շաբաթում վաճառվում է ալբոմի 138,000 օրինակ: 2014 թվականի օգոստոսի 25-ին լույս է տեսնում Գրանդեի երկրորդ ալբոմը՝ My Everything-ը, որը գրավում է Billboard 200 հիթ-շքերթի առաջին հորիզոնականը և մեկ շաբաթում վաճառվում է 169,000 օրինակ: 2016 թվականին թողարկվում է Dangerous Wouman ալբոմը, որը Արիանայի առաջին ալբոմն էր, որը չզբաղեցրեց առաջին հորիզոնականը Billboard 200 հիթ-շքերթում, այն զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Չնայած դրան դա Գրանդեի առաջին ալբոմն էր, որը դարձավ առաջատար ալբոմ Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Իտալիայում, Իռլանդիայում, Նոր Զոլանդիայում և Իսպանիայում: 2018 թվականի օգոստոսի 17-ին լույս է տեսնում Sweetener ալբոմը, որը գլխավորում է Billboard 200-ը: Հենց այս ալբոմի շնորհիվ Արիանան ձեռք բերեց <<Լավագույն փոփ վոկալային ալբոմ>> Գրեմմի մրցանակը: 2019 թվականի փետրվարի 8-ին թողարկվում է Thank U, Next ալբոմը: Արիանան սկսում է այս ալբոմի աշխատանքները սեպտեմբերին, երբ գտնվում էր բարդ հուզական վիճակում՝ իր նախկին ընկերոջ Mac Miller-ի մահը և Pete Davidson-ից բաժանումը:
2017 թվականի մայիսի 22-ին Մանչեստր քաղաքում տեղի ունեցած Արիանայի համերգից հետո, Մանչեստր արենայի դրսում պայթյուն է լինում, որի պատճառով մահանում է 23 մարդ՝ այդ թվում մահապարտ ահաբեկիչը, իսկ 139 հոգի վիրավորվում է, որոնցից կեսից ավելին երեխաներ: Հաջորդ ամսում Արիանան վերադառնում է Մանչեստր, այնտեղ տեղի է ունենում բարեգործական համերգ, շուրջ 23 միլիոն դոլար նվիրաբերվում է պայթյունի հետևանքով տուժած մարդկանց ընտանիքներին: Այդ դեկտեմբերին Billboard-ը նրան է տալիս <<Տարվա կին արտիստ>> տիտղոսը:
Հետաքրքիր փաստեր Արիի մասին
1. Արիանայի իրական մազերը շագանակագույն են և խուճուճ:
2. Գրանդեի ամենասիրելի սեղանի խաղերից է Մոնոպոլիան: Նա ասում է, որ երբեք չի հոգնում այդ խաղից, նույնիսկ այն ժամանակ, երբ խաղը շատ երկար է տևում:
3. Արիանան վեգան է, որը նշանակում է, որ նա չի օգտագործում կենդանական ծագում ունեցող սնունդ:
4. Նրա հասակը 153 մետր է:
5. Արիանայի սիրած միրգը ելակն է:
6. Նա ալերգիա ունի կատուներից և բանանից:
7. Հելոուինը Գրանդեյի ամենասիրած տոնն է:
8. Արիանան ունի 9 շուն: Նրանց անուններն են՝ Cinnamon, Coco, Fawkes, Ophelia, Toulouse, Sirius, Strauss, Pignoli, Lafayette: