
Բոլորս գիտենք հալվեի (aloe) օգտակար հատկությունների մասին: Բայց քչերը գիտեն, որ հալվեից պատրաստված դիմակները ունեն երիտասարդեցնող հատկություն և համարվում են խնամված մաշկի գրավական:
Երիտասարդեցնող դիմակ հալվեով
Այս բաղադրատոմսի համար անհրաժեշտ են ալոեի տերևներ, որոնք պետք է նախապես սառնարանում պահել 2 շաբաթ:
Վերցրեք 1ճ/գ ալոեի տերևներից քամված հյութ և նույն քանակությամբ ձիթապտղի յուղ, ավելացրեք 1թ/գ խոնավեցնող կամ սնուցող կրեմ, որը սովորաբար օգտագործում եք:
Ստացված զանգվածը թեթևակի տաքացրեք և 10 րոպեով քսեք դեմքին, այնուհետև լվացվեք սենյակային ջերմաստիճան ունեցող ջրով:
Այս ոչ բարդ պրոցեդուրան պարբերաբար կրկնելու դեպքում կարող եք ազատվել մակերեսային կնճիռներից:
Եվս մեկ երիտասարդեցնող դիմակ ալոեով
Շիլայի նման մանրացրեք սառնարանում պահած ալոեի տերևները և այդ շիլայից 1 ճաշի գդալ խառնեք 1 ձվի դեզնուցի, 1 թ/գ մեղրի, 1 ճ/գ կաթի հետ:
Քսեք դեմքին, 10 րոպե անց լվացվեք գոլ ջրով: