
ԵԳԸ-Երիտասարդ գրողների ընտանիք` թիմին այս անվանումը տվել է Ավետ Բարսեղյանը:
Ամեն ինչ սկսվեց համավարակից:Նազենի Հովհաննիսյանը ինստագրամյան իր էջում սկսեց անցկացնել գրական երեկոներ` լայվ տարբերակով և տաղանդավոր ու երիտասարդ գրողները սկսեցին ճանաչել միմյանց: Սկզբում խումբը փոքր էր` երկու հոգի, այնուհետև երեք և այսպես քիչ-քիչ մտերմացան: Ֆարիդա Մալխասյանը որոշեց միավորել երիտասարդ գրողներին և ինչպես իրենք են ասում` բոլորիս ավելացրեց մեկ խմբում, և հենց առաջին իսկ րոպեից խմբում բոլորը մտերմացան: «Այդ պահին չգիտեմ, թե ինչ էր զգում մեզնից յուրաքանչյուրը, բայց մենք ասես մի ընտանիքի երեխաներ լինեինք` քույրեր ու եղբայրներ» իր խոսքում նշում է թիմի անդամներից Ալլան Մանուկյան: Սեպտեմբերի 6-ին խմբի անդամները ունեցան հանդիպում Նազենի Հովհաննիսյանի հետ(Հանդիպման երեկոյի հոլովակը այս հղումով) : Խմբի անդամները պատմում են, որ առաջին հանդիպումը անմոռանալի էր։ Այնուհետև Ֆարիդա Մալխասյանը հյուրընկալվում է Հանրային Ռադիո «Տաղանդների տաղավար» և հենց այդ ժամանակ էլ Ավետ Բարսեղյանը թիմին տվեց Երիտասարդ Գրողների Ընտանիք անվանումը: Հետագայում ԵԳԸ անդամները խոստանում են անակնկալներ իրենց լսարանի համար, պլանների մասին չեն բարձրաձայնում` անակնկալ է, միայն հարկավոր է հետևել պաշտոնական էջին:
Այն հարցին, թե կա որևէ հետաքրքիր պատմություն, որ թիմակիցները կուզեին հիշել մեկը մյուսի հետևից պատմում են հատվածներ իրենց զրույցներից.
– Ընդ կաֆեյան փոխ ծուխ ելաներ…
– Շարունակեք:
– Ծխից հետո ինչ է ելանե, նորմալ է:
– Այֆոն եմ ուզում:
– Հեսա հանգանակություն կազմակերպեմ:
– Վայ Վիկա, բադ լինեմ` չանես:
– Ի՞նչ գույնի բադ:
– Ֆար, ապակու սառած ձյունը ո՞նց գրեմ։
– Սպասիր` ասեմ: Մի հատ կենդանի կար` մեծ կոտոշներով ու արագ էր վազում: Ո՞րն էր:
– Էդ ի՞նչ կապ ունի սրա հետ: Եղջերու:
– Ա՜այ ապրես, էդ բառն էլ էր «եղ»-ով սկսվում: ԵՂյամ:
ԵԳԸ-ն Կասկադում. մոտենում են լրագրողներ:
– Օ՜, մեզ բլոգերներ են հանդիպել:
– Չէ, մենք գրող ենք: Էդ դուք եք մեզ հանդիպել:
– Օրինակ իմ մականունը Սրբուկ Տիգրանյան է:
– Բեժ:
Թիմի անդամները համերաշխության իրենց գրավական ունեն` «Ես գտածս չեմ կորցնում»:
Վերջում թիմակիցները հիշելով Վարդգես Պետրոյանին՝ իրենց խոսքը ուղղում են լսարանին` . «Հեքիաթ ունեցեք: Ձեր հեքիաթը»…