Էրիկ Շահնազարյան – «Մտորումներ»

Մարդուն ուժեղ է դարձնում պայքարը…


Մարդուն ուժեղ է դարձնում կյանքի դժվարությունները։ Թուլացնում է կեղծավորոթյունը ու Հիասթափեցնում կյանքից, իսկ երբ կանգնում ես բարձունքում ու նայում շուրջդ հասկանում ես, որ դու դեռ պետք է պայքարես։


Մտքերի անհուն ծովում…


Մտքերի անհուն ծովում խորտակվեց սիրո նավակը։ Նավակ, որտեղ կար բազմաթիվ հուշեր։ Իսկ երբ նավակը հասավ հատակին՝ ալիքները հանդարտվեցին ու ջերմ քամին ցրեց ամպամած հուշերը։


Դժոխքը մոտակայքում է…


Դժոխքը մոտակայքում է։ Մեր իսկ կողքին։ Շատերի աչքից հեռու ու գաղտնի։ Բայց գիտակցելով նրա գոյությունը մենք պետք է հավատանք որ ապրում ենք չար ու անարդար կյանքում։ Ու փորձենք լինել բարի ու արդար։ Որով մեր կյանքի մութ անկյունը կլուսավորենք միայն բարությամբ։ Կծնվի իրական սերը։ Իսկ դժողքը կվերածվի դրախտի։ Բարությունը փոխում է անհնարինը։ 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ