Ճանաչիր ինձ – Էրիկ Աբրահամյան

Ես Էրիկն եմ, 13տարեկան մի պատանի, ով հետաքրքրված է բոլոր բոլոր մասնագիտություններով։ Նկարում եմ, ունեմ շատ շատ հաջողություններ, հեղինակային աշխատանքները շատ շատ են։ Սիրում եմ մասնակցել տարբեր բազմաբովանդակ դասընթացների և կրթական մրցույթների։ Սովորում եմ Մերձավանի միջնակարգ դպրոցում,8ա դասարանում։ Դպրոցում գնահատականներս շատ դրական են,չնայած,կարևորը գիտելիքն է որը ունեմ ես։ Նկարում եմ ինչպես թղթի,այնպես էլ փայտի, սպասքի, հագուստի և այլն։ Գրում եմ,ստեղծագործում։ Ունեմ երկու գրական ստեղծագործություն։ Վերջերս մասնակցել եմ պոեզիայի համահայկական փառատոնի,որտեղ արժանացել եմ պատվավոր`  ժյուրիի համակրանք անվանակարգին։ Պարգևատրվել եմ նվերներով,հավաստագիր,պատվոգիր։ Հետաքրքրված եմ ֆինանսական և հոգեբանական թեմաներով,որոնց շատ շատ հավանել եմ։ Սիրում եմ գրականություն,կարդալ գրքեր ուսումնասիրել և գտնել ինձ հուզող բոլոր հարցերի պատասխանները։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ