Երբ երաժշտությունը կենսակերպ է …

(շարունակություն)

Karen Cueva: Boston-ի բանտարկված երիտասարդների հետ դասական երաժշտության միջոցով կապերի հաստատում։

-Մենք չենք ուզում ուղղակի գնալ երիտասարդների սպասարկման բաժին և նվագել: Նրանք տաղանդավոր երեխաներ են , ովքեր արժանի են լսելի լինելու։ Փոխարենը մենք երաժշտական արշավ կսկսենք , որտեղ երիտասարդները , հույսով լցված , կգրեն իրենց կյանքի փորձի մասին և իրենց պատմության համար կստեղծեն սաունդթրեք։

-Դպրոցը բանտում շղթան իրական է,- ասում է պերուաամերիկացի ջութակահար Karen Cueva-ն,-և շատ կարևոր է մեր համայնքի երիտասարդների համար։

Մեր սոցիալական պատասխանատվությունն է դասական երաժշտությամբ կիսվել նրանց հետ , ում կենդանի կատարումը անհասանելի է , և սա իրենից ենթադրում է այնպիսի քայլեր , որոնք ոմանք չէին անի։

Cueva-ն , ով առաջին անգամ From the Top-ում հանդես է եկել 2008թ.-ին , կարծում էր , որ երաժշտությամբ միշտ պետք է կիսվել ուրիշների հետ , հաստկապես նրանց հետ , ովքեր չեն կարող այցելել կենդանի համերգների։ Նույնիսկ մանկապարտեզի հասկաում նա ելույթ էր ունենում վետերանների հիվանդանոցներում ու ծերանոցներում՝ հաղթահարելով ամաչկոտությունն ու ու զրուց սկսելով նրանց հետ , ովքեր սովորաբար երաժշտությունը չեն քննարկում։ From the Top-ի Jack Kent Cooke Young Artist մրցանակի շնորհիվ նա ծանոթացավ երիտասարդների համար արվեստի կրթությանը և դպրոցներում ելույթ ունենալուն։ Նա հիանում էր , թե ինչպես էին երիտասարդները առաջին անգամ լսում դասական երաժշտություն։

Cueva-ն հաճախել է Harvard-ի համալսարան , ստացել է բարձրագույն կրթություն բայց այնքան էր կարոտել իր աշխատանքը , որ ստեղծեց Du Bois նվագախումբը , որը երաժշտության միջոցով իրականացնում էր հասարակության տարբեր շերտերի և արտիստների ինտեգրում։ 2017թ.-ին Du Bois նվագախմբի անդամները ,  համագործակցելով Բոստոնի երիտասարդական ծառայությունների բաժնի հետ , աշխատեցին տաս բանտարկված երիտասարդների հետ։ Նախագիծը սկսվեց Igor Stravisnky-ի ու Silvestre Revueltas-ի՝ լատինական ծագման կոմպոզիտորի գործերով։ Նվագախումբը աշխատեց երիտասարդների հետ՝ ստեղծելով օրիգինալ գործեր , որոնք արտացոլում էին երիտասարդների պատմությունը։ Karen-ը հույս ունի , որ նախագիծը ցուց կտա , թե ինչ է նշանակում անտարբեր մնալ և ինչպես կարելի է երաժշտությամբ ու կրեատիվությամբ վերջ դնել անտարբերությանը։։

 

Avik Sarkar։ Կապեր ստեղծել երաժշտության միջոցով և օգնել Բոստոնի գաղթականներին։

-Մինչդեռ մենք կարծում ենք , որ այս երկրները տգեղ ու տհաճ են , հույս ունեմ՝ նրանց երաժշտության վրա կենտրոնանալը դուրս կբերի դրանց գեղեցկությունը և հանդիսատեսի համար նոր պատկեր կստեղծի։ Ես պլանավորում եմ հարցազրույց վերցնել գաղթականներից և ձայնագրել նրանց՝ իրենց կյանքի փոփոխությունների ու դժվարությունների մասին խոսքերը։ Դրանից հետո ես կստեղծեմ լարային քառյակ , որի մեջ կլինեն իմ հարցազրույցից ձայնագրություններ:

Տասնյոթամյա դաշնակահար ու կոմպոզիտոր Avik-ը ծագումով գաղթական ընտանիքից է.նրա երկու ծնողներն էլ 1990-ական թթ.-ին գաղթել են Հնդկաստանից ԱՄՆ։ Նա ապրում է հակասություններով լի աշխարհում , տեսնում է , որ իրենց շուրջը եղած համայնքներից իր ընտանիքի անդամները վտարված են , միևնույն ժամանակ նա շատ հաճախ զգում է , որ հեռացել է իր հնդկական արմատներից։ Sarkar-ը զուգահեռներ է անցկացնում իր և գաղթականների միջև և , համագործակցելով Բոստոնի Refugee Health and Human Rights կենտրոնի հետ , պլանավորում է բարեգործական համերգ՝ ի աջակցություն կենտրոնի։ Նա ասում է.

-Ես ցանկանում եմ լսել մարդկանց պատմությունները և խրախուսել  Բոստոնում ապրող գաղթականների միջև կապերը։ Հուսով եմ՝ այս նախագիծը կօգնի նրանց իրենց տանը զգալ։

Համերգը , որը ներառելու է գաղթականների ազգային երաժշտություններ , ձայնագրվելու է և ներառելու է նաև Avik-ի գրած նոր երաժշտությունը , որտեղ լինելու են իր հարցազրույցին մասնակցած գաղթականների պատմությունները։

Աղբյուր-https://www.npr.org/sections/therecord/2017/05/31/528928263/from-the-top-s-arts-leadership-grant-recipients-2017

Ձեզ նույնպես կարող է դուր գալ