Երբ երաժշտությունը կենսակերպ է …

Երաժշտությունը իրականությունից փախչելու և միևնույն ժամանակ իրականություն վերադառնալու լավագույն միջոցն է։ Մեկի համար այն արվեստ է , մյուսի համար՝ մոտիվացիայի աղբյուր կամ ուղղակի զգացմունքներն արտահայտելու ձև։ Իսկ երբևէ մտածե՞լ եք , որ կան մարդիկ , որոնց համար երաժշտությունը հենց ինքնություն է…

Ամերիկայում ամեն շաբաթ մի խումբ երիտասարդներ ռիսկի են դիմում և America on NPR From the Top ծրագրի շրջանակներում ներկայացնում են իրենց երաժշտությունը հարյուր հազարավոր մարդկանցից բաղկացած լսարանին։ Մեզանից շատերի համար , ովքեր վաղ տարիքում ապշել են՝ տեսնելով նվագախումբ , այս երիտասարդների հասած հմտության չափը կարող է ֆանտաստիկ թվալ։ Երբ ելույթը ավարտվում է , մասնակիցներից շատերը հանգստությամբ շունչ են քաշում՝ չիմանալով , որ From the Top-ը ավելին ունի իրենց համար պատրաստած։ Եվ հենց այս պահին է նրանց տրվում «կարևորագույն հարցը».

-Ու՞մ եք ոգևորում (մոտիվացնում) արտիստ և լիդեր դարձնելու համար։ Ինչպե՞ս կարող եք փոփոխություններ անել այդ դահլիճից դուրս։

 Հիմնադրման՝ 1997թ.-ից ի վեր , From the Top-ը հավատացած է , որ երիտասարդ , խոստումնալից , դասական երաժշտությամբ կրթված երաժիշտները իրենց տաղանդով աշխարհի վրա ազդելու ներուժ ունեն։ Ծրագիրը ունի մշտապես ակտիվ գործող անձնակազմ և կոչ է անում բոլոր կատարող-մասնակիցներին (անկախ տարիքից) լայնացնել իրենց աշխարհայացը , քննարկել իմաստալից փոփոխություններ անելու տարբերակներ և կառուցել իրենց ապագան , որպես իրենց իսկ համայնքի լիդեր։

 

Ariel Horowitz-ը և Heartbeat նախագիծը

Նախագիծը Navajo միջնակարգ ուսումնական հաստատության աշակերտների մաթեմատիկական ունակությունները ուժեղացնելու և տվյալ տարիքին համահունչ երաժշտության տեսության ու կատարումների ներկայացման համար է։

Ariel-ի և համահիմնադիր Leerone Hakami-ի կողմից ստեղծված Heartbeat նախագիծը անդրադառնում է լքված համայնքներում արվեստի կրթության դերի նվազեցմանը։ Նախագիծը իրականացվելու է  Նոր Մեքսիկայի Navajo Reservation-ում։ Ariel-ն ու Leerone-ը վերադառնում են այստեղ երկրորդ անգամ՝օգտագործելով Arts Leadership Grant-ը , 2016թ.-ին սկսած ծրագիրը ըմդլայնելու համար։ Ելնելով Navajo-ի ավանդական կրթական համակարգից , ավանդական մեղեդիներից ու ռիթմերից՝ Heartbeat 2017 նախագիծը երաժշտական հրահանգները կօգտագործի որպես միջնակարգ դպրոցի աշակերտների մաթեմատիկական կարողությունները բարելավելու համար ։ Նախագծի մեջ մտնում են համայնքային համերգները և ծրագրի մասնակից աշակերտների ավարտական համերգը։

-Այժմ , ավելի քան երբևէ , կարևոր է բնիկ ամերիկյան համայնքների հետ երաաժշտության միջոցով կապ հաստատելն ու մշակութային փոխանակություն իրականացնելը։-ասում է Horowitz-ը,- երաշժտության  լեզվով , որը բխում է սրտի խորքից:

 

Angelica Hairston-ն ու Մարտահրավեր Աստղերին նախագիծը

Challenging the stats նախագիծը ստեղծելու է արվեստի բազմազանությանը նվիրված առցանց և տեղական համայնքներ և խրախուսելու է համերգային բեմերի բալանսավորված ներկայացումները ինչպես լսարանում ու գործադիր գրասենյակներում , այնպես էլ ամբողջ երկրով մեկ ժողովասրահներում։

Երիտասարդ աֆրոամերիկուհի քանոնահար Angelica Hairston-ը սիրում էր իր երիտասարդական նվագախմբի փորձերը , բայց չէր կարողանում չնկատել՝ ինչքան էր տարբերվում մյուս երաժիշտներից։

-Ես շատ շուտով հասկացա,-պատմում է քսանչորսամյա Hairston-ը,-որ սևամորթ կնոջ համար դասական երաժշտության ասպարեզը տարանջատող ու բարդ է լինելու։ Ես այն ժամանակ չգիտեի , որ ԱՄՆ-ում նվագախմբում հանդես եկող երաժիշտների ընդհամենը 1,8%-ն է աֆրոամերիկացի և միայն 2,5%-ը ունի լատինական ծագում։

Նա Ann Hobson Pilot-ում ուսուցիչ գտավ , ով Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր քանոնահարն էր։ 2011թ.-ին Hairston-ը առաջին անգամ հանդես եկավ From the Top-ում՝ ստանալով ծրագրի Jack Kent  Cooke Young Artist մրցանակը , որը օգնեց նրան ձեռք բերել Տորոնտոյի Royal Conservatory of Music-ի բակալավրի կոչում։ Կանադայում սովորելիս նա հեռվից տեսնում էր ԱՄՆ-ում բռնկված ոստիկանական կրակոցների սարսափն ու սաստկացած ռասսայական լարվածությունը և որոշում է ինչ-որ բան ձեռնարկել: Որպես Northeastern University-ի 2016թ.-ի Dr. MLK , Jr. , Graduate Fellow Angelica-ն Challenge the Stats խորագրով համերգ է ներկայացնում՝ ի ցուց դնելով աֆրոամերիկական և լատինական ծագում ունեցով երաժիշտների։ Համերգի ընթացքում լայն զանգվածների շրջանում , որոնցից շատերը առաջին անգամ էին կենդանի կատարմամբ դասական երաժշտություն լսում , խոսակցություններ են սկսվում սոցիալական ներգրավման և արդարության մասին։

2017թ.-ին Angelica-ն , ով ապրում էր Ատլանտայում և ութսունից ավելի ռիսկային գոտում գտնվող ուսանողների  Urban Harp ծրագրի շրջանակներում անվճար քանոնահարության դասեր է տալիս , ներկայացրեց երկրորդ Մարտահրավեր Աստղերին համերգը , միևնույն ժամանակ գործունեություն ծավալելով համացանցում արվեստի զարգացման վրա աշխատողներին ռեսուրսներ տրամադրելու ուղղությամբ։

 

Angelica Hairston-ի մասին

Նա տասնութ տարեկան էր , երբ առաջին անգամ 2011թ.-ին հանդես եկավ From the Top-ում: Angelica-ն խոսեց «երկու ամսվա կանոնի» մասին , որը հնարել էին իր ծնողները՝քանոն նվագելու իր առաջին փորձի վերաբերյալ , խոսեց իր երաժշտության մեջ «մի փոքր Angelica ավելացնելու» մասին և իր «քնարահար տատիկին»՝ Ann Hobison-ին վճարելու մասին։

Շարունակելի…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ