
Արվեստը արտացոլում է կյանքը,և ինչպես կյանքում,այնպես էլ այստեղ ինձ համար անհանդուրժելի է կեղծ երանգը,կեղծ ապրումը
Ես Երազիկ Վարդանյանն եմ(05.10.2000), Վայոց ձորի մարզի մի գողտրիկ անկյունից՝ Քարագլուխ գյուղից։ Սովորում եմ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ՄՖԻ ֆակուլտետի մաթեմատիկա բաժնի 3֊րդ կուրսում։Աշխատում եմ Smart Centre ուսումնական կենտրոնում ուսուցչուհու մասնագիտությամբ։Արվեստը իմ կյանքն է և սիրում եմ ստեղծել նորը տարբերվողը և յուրահատուկը։Նկարել եմ դեռ դպրոցական տարիներից և ամենաշատը դասերիս ընթացքում,երբեմն աննկատ ուսուցիչներիցս։ Ստեղծագործում եմ նաև, <<Գրե Լույս>> գրական ակումբի անդամ եմ՝ ՎարդԵր կեղծանվամբ։Այս պահին գրում եմ գիրք արվեստի և կյանքի մասին։Տեղին է հիշել իմաստուններից մեկի խոսքը․ <<Գործդ արա՛ ու ճանաչի՛ր ինքդ քեզ>>։Նկարելը կարելի է ասել ինձ համար հոբբի է,նպատակներ ունեմ հետագայում ունենալ նկարներիս ցուցահանդես։Ամեն ինչ սկսվեց,երբ որոշեցի հոգուս գույները տեսանելի դարձնել բոլորի համար։Տարիներ շարունակ նկարում էի սևով և սպիտակով,առաջին քայլերս գույներով շատ պատահաբար ստացվեց,որովհետև գույն տվեցի բնությանը,ավելի կոնկրետ խխունջների խեցիներին և բաց թողեցի բնության մեջ․․․
Նկարում եմ շրջապատումս գտնվող ամենինչի վրա՝ քարերի,ծառերի,մեղվի փեթակների,տերևների,հացահատիկների,բրնձի․․․իմ վրձնով բնությանը նոր շունչ հաղորդելով։Արվեստը արտացոլում է կյանքը,և ինչպես կյանքում,այնպես էլ այստեղ ինձ համար անհանդուրժելի է կեղծ երանգը,կեղծ ապրումը։Յուրաքանչյուր մարդ ծնվում է որևէ գործի համար։Եթե սեր կա ամեն ինչ կստացվի, այսպես է իր կարծիքն բանաձևել Մաքսիմ Գորկին․ <<Հարկավոր է սիրել այն,ինչ անում ես և այդ ժամանակ աշխատանքը,նույնիսկ ամենակոպիտը կբարձրանա ստեղծագործության աստիճանի>>։
Մեր շրջապատում,իհարկե ,հաժախ ենք հանդիպում այնպիսի մարդկանց՝ նվիրյալ աշխատանքով փառաբանված բանվորի ու շինարարի,իր ողջ գիտելիքներն ու հոգևոր արժանիքները աշակերտներին նվիրաբերող իսկական մանկավարժների, մարդկային երջանկությունն ու հայրենիքին ծառայելու մեջ տեսնող գիտնականների ու արվեստի գործիչների,որոնք գեղեցկացնում ու հարստացնում են մեր կյանքը,որոնց հետ հաղորդակցվելիս լցվում ես բարությամբ,հավատով դեպի մարդը,դեպի նրա տքնանքն ու արդար վաստակը։Լինելով մանկավարժ ինքս էլ փորձում եմ հնարավորինս մեծ չափով տիրապետել մասնագիտությանս և մանկավարժի կոչմանը։Բոլորովին պատահական չէ,որ պատմության հեռավոր խորքերից սկսած ժողովուրդը մեծ գործ կատարած հեղինակավոր մարդկանց միշտ ուսուցիչ է անվանել։
<<Մաթեմատիկան, բացի գիտությունից, նաեւ մտածողություն է: Դասավանդելու ընթացքում պետք է փորձել ոչ միայն զարգացնել աշակերտների ակադեմիական գիտելիքներն այդ ուղղությամբ, այլեւ մտածելակերպ ձեւավորել՝ տրամաբանություն, վերլուծություն, քննադատություն: Աշակերտների մեջ զարգացնելով մաթեմատիկական մտածելակերպը՝ նրանց հնարավորություն ես տալիս ողջ կյանքի ընթացքում կշռադատված, վերլուծական միտք ունենալ>> ինչպես նկատում է մաթեմատիկայի ուսուցիչ Արմեն Մխեյնը։
Մաթեմատիկական գիտելիքներս ավելի զարգացնելու նպատակով որոշել եմ ուսումս շարունակել արտերկրում։Կարծում եմ ամենակարևորը ճիշտ նպատակներ ունենալն է և դրանց իրականացմանը ձգտելու և հասնելու ամենաճիշտ ճանապարհի ընտրությունը։
Հետևեք Ինձ՝