Երազիկ Վարդանյան – «Ես կլռեմ»

Ես կլռեմ, դու հասկացիր….

Թեկուզ վրձնեն մատներդ մի պահ, ես կհասկանամ ինչ ես նկարում կամ ինչ պատկեր ես փորձում պատկերել։

Ես մատներիս շարժումները կխառնեմ վրձինների մեջ ու գույներով կծածկեմ ամեն բան։

Իսկ ես ընտրածդ գույների խառնուրդի մեջ կգտնեմ հոգուդ լարերը,որ ամեն անգամ ձեռքիդ միջոցով դուրս են գալիս և նկարի հետ միաձուլվում։

Երբ հասնես սևով ներկված պատկերին, մտքումդ հոգուս լարը կկտրվի կամ պարզապես աննկատ ու անձայն կդառնա….

Այդ ժամանակ, ես իմ հոգու ամուր լարերը կընծայեմ, որպեսզի վերականգնեմ կտրված լարերը։

Մի՞թե տարբեր լարերը մեկը մյուսին կապակցելով կարելի է վերականգնել հոգուս գույները։

Այո, և ստացված լարերը կստանան մի նուրբ երանգ՝ մի գույն, որը ծիածանն անգամ չունի և նա կսկսի նախանձել մեր կազմած նոր, փայլուն գույնով լարերին,որը կկոչեմ քո անունով։

Ինչու՞ հենց իմն այդ բազմագույն անունների մեջ,

Որ քո անունը դառնա այն գույնը,որ քեզնից բացի ոչ ոքի համար հասու չլինի, իսկ ապագայի նկարիչները՝ անունդ տալով ձգտեն այդ գույնին։

Ես կլռեմ….


ՎարդԵր
Կ. Հակոբ

Ձեզ նույնպես կարող է դուր գալ