Երազանքից նպատակ

Մարդու կյանքը հիմնված է երազանքներից, որոնք իրենց բնույթով կա´մ իրականանալի են, կա´մ անիրականանալի: Այն երազանքները, որոնք գիտակցված են և ունեն իրականանալու հնարավորություն ժամանակի ընթացքում դադարում են երազանք մնալուց և դառնում են նպատակ: Մեկի համար նպատակ դարձած երազանքն է կրթական որոշակի բարձունքների հասնելը, մյուսը կարող է իր նպատակների մեջ ներառել աշխատանքի ցանկալի արդյունքին հասնելը որոշակի ուղիներով և հետևաբար այս բոլոր նպատակների իրագործումը մեզ համար ստեղծում է բարեկեցիկ ապագա և կյանքի կարևոր փոփոխության է հանգեցնում: Նպատակների իրականացման արդյունքում նաև մեզնից յուրաքանչյուրը ձեռք է բերում գիտելիքների նոր պաշար, աշխատանքում հմտանալու հնարավորություն, անձնային և կարիերայի աձ:

 Մեզնից յուրաքանչյուրը առանձին անհատականություն լինելով հանդերձ անասելի տարբեր նպատակներ է ունենում կյանքի, աշխատանքի և ապագայի հանդեպ, որի իրագործման համար մեզ ուղակի անհրաժեշտ է կամք, ձգտում և խիզախություն: Ինչպես ասվում է հայտնի խոսքում` “Ռիսկը գործի կեսն է”:

 Երազե´ք, նպատակ դրե´ք և իրագործե´ք այն, քանի որ Ձեր հաջողության բանաձևը Ձեր նպատակների իրագործման արդյունքն է:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ