
Ամեն անգամ ձեռքիս այս փոքրիկ սպիին նայելով մանկությունս եմ հիշում։ Հիշում եմ մեր այգին, որտեղ ուրախ մրգեր էի հավաքում, հիշում եմ մեր տան դիմացի փոքրիկ ճոճորանը, որը հայրս էր պատրաստում։ Հիշում եմ մեր տան բակը, որտեղ ուրախ ու անհոգ մի աղջնակ էր վազվզում, հիշում եմ ծնողներիս աչքերը, որոնք երջանկությամբ էին ինձ նայում։ Հիշում եմ մեր տունը, այն տունը՝ որտեղ միայն սիրով ու ջերմությամբ էր լցված, Հիշում եմ մեր տան պատերը, այն պատերը՝ որոնց վրա այն ժպտերես աղջիկը իր երազանքներն էր նկարել։ Նկարել էր շատ երեխաների, որոնց իրեն ընկեր էր համարել, նկարել էր մայրիկին, հայրիկին, իրեն և մի փոքրիկ աղջկա։ Նկարել էր մի մեծ պարտեզ որտեղ գեղեցիկ ալ կարմիր վարդեր կաճեն, նկարել էր այն փոքրիկ ընտանիքը, որտեղ միայն սեր ու ջերմություն էր տիրում։ Եվ երբ երեկոյան ծնողները տուն եկան աղջնակը նրանց տարավ այն պատի մոտ, որտեղ նկարել էր իր երազանքները։ Ծնողների աչքերում զայրույթ երևաց, սակայն վայրկյաններ հետո այն փոխարինվեց մեղմ ժպիտով։ Այդ ամենից հետո ծնողներս որոշեցին սենյակը վերանորոգել, Բայց ես շատ էի սրտնեղել, թեկուզ այդ դեպքից հետո տարիներ են անցել, բայց այդ օրը ես չէի մոռացել։ Այն պատը, որի վրա ես նկարել էի դեռ մնում էր, այնպես եմ փոշմանում, որ ցանկացել եմ շուտ մեծանալ։ Երանի կարողանայի ժամանակը հետ տալ ու անհոգ, փոքրիկ աղջնակ մնալ։