ոչինչ.
ոչինչ չի կատարվում
ապագայում.
մի տարբերությամբ
էստեղ աստծուն
տեսնում ենք
ամեն օր.
և մենք ենք ներում նրան.
ու հետո
շատ երկար
շատ երկար
չենք ներում մեզ.
որովհետև ժամանակը
էստեղ մայր է.
և ես կարող եմ խոսել ձեզ հետ,
ընդամենը մի բանաստեղծություն՝
խնայելով մորս.
որից չեմ ծնվել
բայց ծնվել եմ
լաբարատորիայում.
ծնվել եմ
ձեզ համար այդքան
ցանկալի ապագայում.
որտեղ առանձնապես
ոչինչ չի կատարվում.
որտեղ օրն է ձանձրալի
և ձանձրալին նույնպես.
որտեղ վեցշաբթիներին
հաջորդում են
յոթշաբթիները
և ութշաբթիները
չեն գալիս
ինչպես փորձանքը
և չի գալիս ապագան
որովհետև արդեն եկել է.
որովհետև
մի բանաստեղծությունը
քիչ է
շատ քիչ է
տեղավորելու համար
այն ինչ չկա ապագայում.
տեղավորելու համար՝
փախուստ
փախուստ
փախուստ
և մեղքը
որ վաճառում են
արևածաղիկի պես
այնքան անահամ է էստեղ.
և սերը այնքան քիչ է
որքան քիչ է
մի բանաստեղծությունը
տեղավորելու համար
այն ինչ չկա ապագայում։
և կարևոր
շատ կարևոր մի բան ևս
սա բանաստեղծություն էր
ապագայի մասին.
որտեղ ապագան
լավ բացատրելու համար
ապագայի մարդուց
որ այսօր ես եմ
պահանջվեց
9 անագամ
շեշտել «ապագա» բառը.
Մենք օգտագործում ենք «Cookie»-ներ, այցելությունները վերլուծելու և կայքի աշխատանքը բարելավելու համար: ԼավԱվելին
Privacy & Cookies Policy
Privacy Overview
This website uses cookies to improve your experience while you navigate through the website. Out of these cookies, the cookies that are categorized as necessary are stored on your browser as they are essential for the working of basic functionalities of the website. We also use third-party cookies that help us analyze and understand how you use this website. These cookies will be stored in your browser only with your consent. You also have the option to opt-out of these cookies. But opting out of some of these cookies may have an effect on your browsing experience.