Եր Կար – «Սա վերջին բանաստեղծությունն է»


Սա վերջին բանաստեղծությունն է,
որտեղ մի քիչ էլ կխոսեմ քեզնից ու վերջ․
միջակետ.
հեռախոսահամարդ
փշրվել է
անցած օրը,
բլոկնոտիս մեջ.
միջակետ.
քեզ հետ լինելու
հնարավորության վրա
ճաշի հետքեր կային.
միջակետ.
ծաղիկները,
որ դրված էին ջրի մեջ,
բուրում էին
դատարկությամբ քո,
միջակետ.
երբ խոսք էր գնում մեր սիրո մասին,
նախադասությունը
հրաժարվում էր կազմվել
ու հեռանում էր սենյակից,
հեռանում էր կատաղած.
ման եմ գալիս
կորուստներս.
կորուստներս դու ես…
ամենասկզբում,
ամենավերջում,
երբ ասում էիր՝
ես սիրում եմ քեզ,
նախադասության մեջ
միակ ճիշտ բանը՝
ես-ն էր.
էս վերջին
բանաստեղծությանս պատճառով
ինձ ներելու համար
քեզ ժամանակ է պետք.
քեզ ներելու համար՝
ինձ
մի նոր կյանք.
Սա վերջին բանաստեղծություն էր,

որտեղ մի քիչ էլ խոսեցի քեզնից ու վերջ.


__________Եր Կար


Ձեզ նույնպես կարող է դուր գալ