Եր Կար – «Կարդա սերը»


մարդիկ բաժանված են իրար.
աշխատավարձի պես.
իսկ դու.
դու ուղղակի արժանի ես ինձ.

և վերջ.

միայն թե
չվախենաս.
և խնդրում եմ
չթռչես.
որովհետև
ես ի վիճակի չեմ բռնել քեզ.

որովհետև
հիմա
երբ եկել ես՝
ես հրաշքներ եմ գործում
ոնց գորգագործը.
որովհետև
հիմա
երբ եկել ես.
պիտի ասեմ

չսիրահարվես ինձ
խնդրում եմ.

և չհամարձակվես
չսիրահարվել ինձ.
խնդրում եմ.

որովհետև՝
երեկ.
մարմնիդ վրա՝ ատամներով
կանգառ նկարելու ժամանակ.
ես ականջ էի
որ կտրվեց.
ես Դիեգո էի
ում սիրում էին
երեխայի պես.

ուզում եմ իմանաս
որ ես քո խնդիրներն եմ
որոնք հանուն քեզ
պատրաստ են
իրենք իրենց լուծվել.

միայն թե
արի.
ամեն անգամ
արի
առաջին անգամ.
միայն թե
արի
փչացրու նյարդերս
փչացրու կյանքս
փչացրու սիրտս
ու եթե նույնիսկ
գնանք հակառակ ճանապարհով
թույլ տուր՝
խաղալ
ապագալիք երեխաներիդ հետ.


_____________________Եր Կար


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ