Եր Կար – «Նամակ անծանոթին»


-սեր իմ.

եղավ ամենավատը.

ու մենք էլի չգտանք իրար.

ցավում եմ, բայց պիտի ասեմ,

որ մենք նորից երեխաներ ունենալ չենք կարող.

ոչինչ չի փոխվել.

ոչինչ չի փոխվում.

հիմա.

երբ գիտեմ,

որ իրար չգտնելը բնական մի բան է.

հույս ունեմ, որ կկարդաս էս ոտանավորս.

պիտի ասեմ, որ փնտրել եմ քեզ շատ երկար.

շատ երկար.

փնտրել եմ google ֊ում ու մորս փորի կողքերը փնտրել եմ գրողի խոհանոցում ու գրողի ծոցում.

ոչ մի տեղ չկաս.

ոչ մի տեղ չկաս.

դրա համար էլ սկսել եմ հաբուրվել ինչ֊որ մեկի հետ

ում չեմ էլ ճանաչում.

ներիր ինձ հա՞,

ես այնքան դավաճան եմ.

ես այնքան սուտ եմ.

բայց դու արի, եթե ձեռքդ փող ընկնի.

կամ եթե ծանոթ մեկը լինի ով էս կողմերն է գալու.

արի ու մենք միասին կմտածենք երեխա ունենալու ինչ֊որ մի նոր ձև,

ու, որ ամենաբարդն է նրանց մեծացնելու ու մեր պես չդարձնելու ինչ֊որ մի ձև.

արի ու թող դա լինի հիսուսի գալուստի պես.

ավանակով ու չարչարանքերով.

արի ու թող դա լինի նոր տարվա պես.

պարտքով ու անիմաստ.

արի.

ու տար ինձ․

որվհետև ինձ տանել չեմ կարողանում.

որվհետև շատ եմ ծանր.

արի.

որվհետև չգալդ մի տեսակ հիմարություն կլինի.

որվհետև էստեղ հերթ է գոյացել ու եթե անկեղծ՝ հա.

ես բոլորին համբուրել եմ.

որովհետև դու ուշանում ես.

որովհետև շուտով երբ քարտեզը բացեմ ու որոշեմ թե որտեղից եմ սկսելու նորից փնտրել քեզ

ամեն ինչ կավարտվի ու ես կդառնամ քարտեզ,

որին հետևելով ոչինչ չեն գտնի.

ոչինչ չեն գտնի.

ու կմոլորվեն.


_______Եր Կար


Ձեզ նույնպես կարող է դուր գալ