
ես վաղուց արդեն տղամարդ եմ.
և կարողանում եմ ինքնուրույն կործանվել.
ես կարողանում եմ քնել հետս.
և կարողանում եմ չքնել հետդ.
ես չափից դուրս հեշտ եմ.
և չափից ներս մոտիկ.
բայց արի չմոռանանք,
որ ես վաղուց արդեն տղամարդ եմ.
և ունեմ գրպաններ և գրպաններում ոչինչ.
ես կարող եմ դժբախտանալ մենակ,
բայց գրողը չտանի ես ուզում եմ դժբախտանալ
դժբախտանալ և վերջում դժբախտանալ քեզ հետ.
ես կարողանում եմ դատարկել շշեր.
և կարողանում եմ չնկատել՝ թե ինչպես շշերը դատարկեցին ինձ.
և հիմա երբ օրը ճաշ չի ուզում դառնալ.
ես բերանս ուղարկում եմ բերանիդ մոտ.
դատարկելու բառեր.
որովհետև ինչ ունեմ ՝ բառերն են.
և ձեռքերը բառերի որ ձգվում են դեպի քեզ.
_______Եր Կար
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0