
մեկ֊մեկ
ես ինձ հասկանում եմ.
ու լաց չեմ լինում ՝
որովհետև հավեսս չունեմ.
բայց դրա փոխարեն՝
ամեն օր
մեջբերում եմ ցավը.
նշելով քեզ
որպես հեղինակ.
և դրա փոխարեն
ամեն օր
հիշում եմ
քեզ մոռանալու
բոլոր տարբերակները.
խնդրում եմ.
դուրս գնա
իմ տնից.
այլևս ոչ մի պատարագ
այս տանը
քեզ չի նվիրվելու.
գնալուց առաջ՝
պահանջում եմ.
ծիծաղիր.
ոնց նա
ով վերջում է ծիծաղում.
անհարմար
շարժումով
հարմարեցրու ինձ
այս՝ չարի վերջին.
նայիր դեմքիս դեմքովդ.
արտաշնչիր
բաժանման օդը.
ու դուրս գալուց
3 վարկյան առաջ՝
մոռացիր ինձ.
մոռացիր.
ու գնա.
գ ն ա.
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0