
եթե չգիտես.
ասեմ ՝
ես վաղուց ծնվել եմ.
ու անհամբեր սպասում եմ
թե երբ ես գալու.
եթե գաս՝
ու ես քնած լինեմ.
արթնացրու.
եթե գաս
ու ես չլինեմ.
հորինիր՝ ինձ.
խոստանում եմ
որ կպահպանեմ
մեր բոլոր համբույրների
հեղինակային իրավունքները.
և առավոտներին կմակագրեմ ՝
գիշերները մեր.
եթե գաս՝
խոստանում եմ
որ կդադարեմ
այլևս տունտունիկ խաղալ
անծանոթների հետ.
և քո գալուց հետո
երդվում եմ ՝
մութը չի ընկնի
ուղիղ գլխիս.
և լույսը չի բացվի
դռան նման.
իսկ օրը ճաշի փոխարեն՝
ընթրիք կդառնա։
սեր իմ.
մեղքս ինչ թաքցնեմ ՝
հիմա դու միակն ես
ով դեռ չի լքել ինձ.
որովհետև
ինձ լքելը խաղ ու պար է.
ես հեշտ եմ լքվում.
հայրենիքի պես.
ու եթե միքիչ էլ չգաս
պաշտոնապես հայտարարում եմ
որ չեղյալ կհամարեմ ծնունդս
ու կդառնամ սաղմ ՝
նեղություն պատճառելով՝
մորս սիրելի.
ու նեղություն չպատճառելով
խաղալիքներիս
որոնց հետ՝
անընդհատ
անընդհատ
քո մասին էի խաղում.
և հիմա.
իսկ եթե
դու դեռ չես ծնվել.
արագացրու.
խնդրում եմ քեզ.
արագացրու.
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0