
ես սիրում եմ
քո գնալը.
որն այնքան նման է որոշման.
այսքանը.
ես սիրում եմ
քո գնալը.
և գնալուցդ հետո.
իմ ընկնելը ծառից
մրգի պես.
այսքանը.
հիմա.
ներսիս բոլոր ծառերը
վերջին անգամ ՝
աշուն են ցույց տալիս
ու հատվում.
այսքանը.
այսօր
վաղը
ու միշտ.
մենք բաժանվելու համար
ամենահարմար՝
կենդանիններն ենք լինելու.
այսքանը.
ամոթս կորցրել եմ.
և ամաչում եմ
որ չկաս.
այսքանը.
մեր հարաբերությունների
բոլոր կատուները
հաչալ են սովորել.
այսքանը.
ներսիս մարդը.
առանց զգուշացնելու
դուրս է եկել
քեզ բոլորի մեջ ման գալու.
համոզված լինելով
որ չի գտնելու.
այսքանը.
և
կարճ ասած՝
մարդը՝
լքում է մարդուն.
այսքանը.
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0