NewsFlow.am կայքը, կարևորելով անգլերեն լեզվի անհրաժեշտությունը, ձեզ համար պատրաստել է շարք, որի շնորհիվ Դուք հնարավորություն ունեք սովորելու անգլերեն 0-ից։

Հինգերորդ դասի ժամանակ կսովորենք past simple (անցյալ անորոշ) ժամանակաձևը։

 

Past simple

Այս ժամանակաձում բայերը բաժանվում են 2 խմբի՝ կանոնավոր (regular) և անկանոն (irregular): Կանոնավոր բայերը ստանում են –ed վերջավորություն, իսկ անականոն բայերը փոխվում են հիմքով: Կանոնավոր բայերն անգլերենում մեծամասնություն են կազմում, իսկ անկանոն բայերի համար նախատեսված է հատուկ ցուցակ: Ցուցակը կտեսնեք այս նյութի վերջում:

 

✔️Սովորաբար անցյալ անորոշ ժամանակաձևը հայերեն թարգմանվում է սահմանական եղանակի անցյալ կատարյալ ժամանակաձևով, բայց կախված նախադասությունից՝ այն կարող է թարգմանվել նաև անցյալ վաղակատար կամ անցյալ անկատար ժամանակաձևերով։

✔️Ահա մի շարք կանոններ բայը past simple-ով կազմելու համար.

  • Եթե բայի հիմքը ավարտվում է -y տառով, և այդ տառին նախորդում է բաղաձայն, ապա –ed-ն ավելացնելիս y տառը փոխվում է i-ի՝ dry-dried, try-tried: 
  • Եթե բայի հիմքը ավարտվում է -y տառով, որին նախորդում է ձայնավոր, ապա -ed ավելանում է առանց որևէ հնչյունայի փոփոխությության՝ play-played, pray-prayed:
  • Եթե բայը միավանկ է և ավարտվում է բաղաձայնով, ապա -ed ավելացնելիս՝ վերջին բաղաձայնը կրկնապատկվում է՝ stop-stopped (դադար(եցն)ել, կանգն(եցն)ել), hop-hopped (ցատկոտել): Սա արվում է վանկի ձայնավորի կարճ հնչողությունը պահպանելու համար:
  • Եթե բայի հիմքն ավարտվում է -e տառով, ապա -ed ավելացնելիս՝ այդ -e տառը սղվում է՝ live-lived (ապրել) , type-typed (մեքենագրել):

✔️Անկանոն բայերն իրենց Past  indefinite ժամանակաձևի հաստատականը կազմում են տարբեր ձևերով՝

  • Արմատի ձայնավորի փոփոխությամբ՝ to come-came (գալ), to begin-began (սկս(վ)ել)
  • Արմատի ձայնավորի փոփոխությամբ՝ to make-made (պատրաստել, անել, սարքել)
  • Հիմքին t ավելացնելով՝ to burn-burnt (այր(վ)ել, վառ(վ)ել)
  • Որոշ բայեր ընդհանրապես չեն փոխվում՝ put-put (դնել), set-set (տեղադրել, հիմնել), let-let (թույլ տալ, թողնել)։

🔤 Հաստատական ձև.

Եզակի թիվ.

I- I worked-Ես աշխատում էի / աշխատեցի
II- You worked-Դու աշխատում էիր / աշխատեցիր
III-He, she, it worked-Նա աշխատում էր / աշխատեց
Հոգնակի թիվ.
I-We worked-Մենք աշխատում էինք / աշխատեցինք
II-You worked-Դու աշխատում էիք / աշխատեցիք
III-He, she, it worked-Նրանք աշխատում էին / աշխատեցին
🔤 Հարցական ձև.
Անցյալ անորոշ ժամանակաձի հարցական ձևը կազմվում է did օժանդակ բայի օգնությամբ, որը դրվում է նախադասության ենթակայից առաջ, իսկ բայ-ստորոգյալը այս դեպքում կանգնում է իր անորոշ հիմքով առանց to մասնիկի:
Եզակի թիվ.
I-  Did I work?-Ես աշխատու՞մ էի / աշխատեցի՞
II- Did you work?-Դու աշխատու՞մ էիր / աշխատեցի՞ր
III-Did she, he, it work?-Նա աշխատու՞մ էր / աշխատե՞ց
 
Հոգնակի թիվ.
 
I-  Did we work?-Մենք աշխատու՞մ էինք / աշխատեցի՞նք
II- Did you work?-Դուք աշխատու՞մ էիք / աշխատեցի՞ք
III-Did they work?-Նա աշխատու՞մ էր / աշխատե՞ց
🔤 Ժխտական ձև.
Այս ձևը կազմվում է՝ did օժանդակ բային ավելացնելով not ժխտական մասնիկը (did not=didn’t), որը դրվում է ենթակայի և բայի մեջտեղում: Այս դեպքում բայը նույնպես կորցնում է -ed վերջավորությունը, իսկ ստորոգյալը կանգնում է իր անորոշ հիմքով առանց to մասնիկի:
Եզակի թիվ.
I-I didn’t work-Ես չեմ աշխատել / չաշխատեցի
II-You didn’t work-Դու չես աշխատել / չաշխատեցիր
III-He, she, it didn’t work-Նա չի աշխատել / չաշխատեց
Հոգնակի թիվ .
I-We didn’t work-Մենք չենք աշխատել / չաշխատեցինք
II-You didn’t work-Դուք չեք աշխատել / չաշխատեցիք
They didn’t work-Նրանք չեն աշխատել/չաշխատեցին
✔️Past Simple-ի հետ հաճախ գործածվում են հետևյալ մակբայներն ու պարագայական կապակցությունները՝ yesterday-երեկ, ago-առաջ, the day before yesterday-, the other day-օրերս, անցյալ օրը, last week (month, year)-անցյալ շաբաթ (ամիս, տարի): 
✔️Ահա մի քանի անկանոն բայերի օրինակներ.
be was/were been լինել
beat beat beaten ծեծել
become became become դառնալ
begin began begun սկսել
bend bent bent թեքվել, ոլորան
bet bet bet գրազ գալ
bite bit bitten կծել
blow blew blown փչել
break broke broken ջարդել
bring brought brought բերել
build built built կառուցել
burst burst burst պոռթկալ
buy bought bought գնել
catch caught caught բռնել
choose chose chosen ընտրել
come came come գալ
cost cost cost արժենալ
creep crept crept սողալ
cut cut cut կտրել
deal dealt dealt առնչվել
dig dug dug փորել
do did done անել
draw drew drawn նկարել
drink drank drunk խմել
drive drove driven վարել
eat ate eaten ուտել
fall fell fallen ընկնել
feed fed fed սնունդ տալ
feel felt felt զգալ
fight fought fought կռվել
find found found գտնել
flee fled fled փախչել, խուսափել
fly flew flown թռչել

Ձեզ նույնպես կարող է դուր գալ