
NewsFlow.am կայքը, կարևորելով անգլերեն լեզվի անհրաժեշտությունը, ձեզ համար պատրաստել է շարք, որի շնորհիվ Դուք հնարավորություն ունեք սովորելու անգլերեն 0-ից։
4-րդ դասի ընթացքում միասին կսովորենք past continuous (անցյալ շարունակական) ժամանակաձևը։
Past continuous – անցյալ շարունակական
✔️Ի՞նչ է ցույց տալիս այս ժամանակաձևը.
- Գործողություն, որն ընթացքի մեջ է եղել անցյալի որոշակի պահի,
- Գործողություն, որն ընթացքի մեջ է եղել անցյալի որոշակի ժամանակահատվածում,
- Գործողությունը կատարողին բնութագրող գործողություն։
✔️Ինչպե՞ս է այն կազմվում.
🔤 Հաստատական ձև.
Այս ժամանակաձևը կազմելու համար կրկին օգնության է գալիս to be օժանդակ բայը, բայց այս անգամ անցյալի կազմությամբ։ Նման է ներկա շարունակական ժամանակաձևին։ to be-ն բոլոր դեպքերում դառնում է were, եզակի թվի առաջին ու երրորդ դեմքերի համար՝ was : Կազմվում է այս ձևով. Դերանուն+to be+բայ+ing.
Եզակի թիվ.
- I was joking. – Ես կատակում էի։
- You were joking. – Դու կատակում էիր։
- He, she, it was joking. – Նա կատակում էր։
Հոգնակի թիվ.
- We were joking. – Մենք կատակում էինք։
- You were joking. – Դուք կատակում էիք։
- They were joking. – Նրանք կատակում էին։
🔤Հարցական ձև.
Եզակի թիվ.
- Was I joking?
- Were you joking?
- Was he, she, it joking?
Հոգնակի թիվ.
- Were we joking?
- Were you joking?
- Were they joking?
🔤 Ժխտական ձև.
Եզակի թիվ.
- I wasn’t joking.
- You weren’t joking.
- He,she, it wasn’t joking.
Հոգնակի թիվ.
- We weren’t joking.
- You weren’t joking.
- They weren’t joking.
✔️Այս ժամանակաձևը կարող ենք օգտագործել նաև զայրույթ կամ կրկնողություն արտահայտելու համար: Սովորաբար ուղեկցվում են always, constantly և նմանատիպ բառերով: Օրինակ.
She was always telling the same story.
Նա միշտ նույն պատմությունն էր պատմում։