Էմմա Տեր-Հովհաննիսյան – «Էլ չգրե՞մ․․․»


Ամաչում եմ…

Աշխարհում ավելի մեծ ցավեր կան

Իսկ ե՞ս, Ես հիմարաբար կարծում էի,

Թե՝ իմ ցավը մահացու է։

Գրում եմ, այդ “մահացու” ցավով։

Իմ բոլոր գրածները այն մեկի համար են,

Այն միակի, ով վերջին հաշվով չգիտի իմ գոյության մասին,

Չի կարդացել նույնիսկ մի բառ,

Ու չի քրտնել, ո՛չ կարոտից, ոչ էլ իրեն՝ տողերիս մեջ գտնելուց.

Էլ չգրե՞մ,

Թե՞ դադարեմ ամաչելուց…


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ