
Ես գիտեի որ հայրենիքի հերոսները
Անմահ են
Գիտեի որ նրանց մահը չի հաղթի
Գիտեի որ նրանց չի տանի
Բայց սխալվեցի
Մահը նրանց հաղթեց
Տարավ նրանց
Դեպի անհուն
Առանց վերադարձի
Չէ ես կրկին սխալվեցի
Նրանք անմահ են
Ապրում են նրանք
Մեր սրտերում
Մեր հոգիներում։
Անմահ են նրանք
Քանի դեռ հիշում ենք
Անմահ են
Քանի դեռ խոսում ենք նրանց հետ։
Այո, ճիշտ հասկացաք
Խոսում ենք։
Նրանք մեզ լսում են
Լսում են երկնքից
Խոր լռությամբ
Կարծես չցանկանալով մեզ ընդհատել։
Այո նրանք անմահ են
Քանի դեռ փառավորում ենք
Հետևեք ինձ՝
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0