
Էմմա Թամրազյան – «Գովք հայոց բանակին»
Տիգրան Մեծի հզոր ավյունով
Բանակ դարձանք
Դարձանք թուր ու վահան,
Որ չկորչենք
Այս դաժան դարում,
Որ վերածնվենք
Ու մնանք
Կանգուն։
Վահագնի հզոր
Ու սուրբ աջով
Անվախ կռվեցիք
Ով անմահ
Ահեղ, հերոս
Զավակներ։
Հերոս ծնվեցիք,
Ահեղ մնացիք,
Անվախ կռվեցիք,
Անմահ մնացիք
Որ չկորչենք
Այս ահեղ դարում
Որ վերածնվենք
Ու մնանք կանգուն։
Դուք հերոսածին
Ով քաջ մայրեր
Դավիթ ծնեցեք՝
Սասունցուն այն ահեղ
Որ հավերժ մնա
Հայն անսասան
Որ հավերժ ապրի
Տունն Արարատյան։
Եվ դու՝ փառահեղ
Հայոց բանակով,
Կմնաս կանգուն
Ու կվերածնվես
Սև մոխրից դաժան։