
30 տարի դու անկախ ես իմ սեր, իմ հպարտություն, իմ կյանքի իմաստ։ 30 տարուց 20 տարին քո տաք գրկում եմ, ու հիմա խնդրում եմ, չէ չեմ խնդրում պահանջում եմ ինձ պահիր քո գրկում, չզրկես ինձ քո ջերմությունից, ինձ քեզնից հեռու չտանես, որովհետև ես առանց քեզ մի վայրկյան անգամ չեմ ապրի, քո ջերմություն է ինձ ուժ տալիս ապրելու ու արարելու, կրթելու ու շենացնելու քեզ, առանց քեզ կորում է նաև իմ ապրելու իմաստը։ ԵՒ վերջապես ես քո գրկում եմ ապահով, անվտանգ ու սիրված զգում։
Հայաստան պահանջում, խնդրում և միաժամանակ աղաչում ու պաղատում եմ ինձ քո գրկում պահիր, քո ջերմությունը տուր, որ իմ ապրելը որևէ իմաստ ունենա։
Բառերս չի հերիքում նկարագրելու քո հանդեպ ունեցած իմ զգացումները, ապրումները։
Ես պաշտում եմ քեզ իմ հպարտություն, իմ կյանքի իմաստ, իմ սեր, ուղղակի իմ ՀԱՅԱՍՏԱՆ