
Հայրենիք, հող… սովորական մի հող, որի վրա ապրում ես։ Բայց այս սովորական հողը այդքան էլ սովորական չէ, այդքան էլ հեշտ չէ թողնել ու գնալ։ Երևի կհարցնեք ինչու, կասեք սովորական հողը է, կարաս առանց հետ նայելու, առանց աչք թարթելու հեռանալ։ Չէ, ես քեզ կասեմ, որ դա այդպես չէ։ Հողը սովորական չէ, հայոց հողը սուրբ է, հայոց հողից չես կարող առանց աչք թարթելու, առանց հետ նայելու հեռանալ։ Հայոց հողը մեր հերոսների արյունով է սրբացել։
Պատկերացրեք մի քանի տարի քո երեխային պահում, մեծացնում ես ու մի օր քեզ ստիպում են կամ դու ցանկանում ես առանց երեխայի գնալ։ Բայց չէ որ դու էդ երեխայի համար պատասխանատու ես, դու ես նրան լույս աշխարհ բերել, դու ես նրան պահել ու իր հետ կապվել ես։ Բայց չէ որ այդ երեխան քո կարիքն է զգալու։ Մի քանի տարին շատ չի, բայց դու հասցրել ես քո երեխայի հետ կապվել, այնքան շատ, որ քո կյանքը չէր խնայի հանուն նրա, հանուն քո մասնիկի, բայց քեզ ստիպում են որ դու գնաս, կամ դու ինքդ նման ցանկություն ունես։ Ես հաստատ կարող եմ ասել, որ դու երբեք չես գնա առանց քո երեխայի։
Նույն էլ հայոց հողն է, նա էլ է երեխա ում հետ կապված ենք շատ ամուր թելերով։ Ու ես չեմ կարողանում հասկանալ նրանց ովքեր առանց հետ նայելու, առանց աչք թարթելու կարողացան հեռանալ։ Չէ որ դուք եք այդ հողը պահել, շենացրել, գուրգուրել։ Չէ որ այդ հողը, ինչպես ձեր երեխան, ունի քո կարիքը։
Ես չեմ կարող, երբեք չեմ կարողանա հրաժարվել նրանից ում ընտելացել եմ, ում հետ այդքան նպատակներ ունեմ։ Չեմ կարող, ուղղակի ուժ չունեմ հեռանալ հայոց հողից, որովհետև ես եմ նրան ինձ ընտելացրել, նրա հետ կապված նպատակներ ու երազանքներ ունեմ։
Իսկ վերջում ուզում եմ ասել հետ դառեք հայեր, հայոց հողը ձեզ է սպասում։