Էմմա Մամունց – «Պարտեզում ծնված կարոտ»

Իմ երազած այգում շա՜տ ծաղիկներ կան։
Սակայն Վարդերը… Նրանք մի տեսակ տարբերվում են, քո բույրն ունեն: Ամեն առավոտ արթնանում եմ այդ բույրից ու օրս, տունս , կյանքս լցնում այդ բույրով։ Նրանք գեղեցկացնում են իմ ծաղիկներով լցված փոքր այգին ու հավատով լի հոգին: Իմ այգում ամեն մի ծաղիկ ունի իր պատմությունը եւ ինչպես ծաղիկները ՝ այգում, այնպես էլ պատմությունները իրենց տեղն ունեն իմ կյանքում ու Վարդերը նույնպես…Վարդերը ինձ միշտ հիշեցնում են քեզ ու չգրած,չարտահայտած
շա՜տ պատմություններ։ Այդ պատմությունները , ինչպես վարդերը վառ են, գեղեցիկ , ինչու չէ նաեւ խորիմաստ , սակայն երբեմն ցավեցնում են ինձ… Կարոտ…Ասում են կարոտը գույն չունի, հոտ, ձեւ ու չափ չունի։
Վարդերը ինձ ծանոթացրեցին կարոտի հետ։ Ւմ կարոտը կարմիր գույն ունի, երբեմն նաեւ՝ սպիտակ, փոքր է, անբացատրելի բույր ունի։
Ու ես վարդերի բույրն եմ առնում , երբ կարոտում եմ քեզ…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ