Էմմա Մամունց – «Հույսը»

Ես միշտ սպասում եմ քեզ։
Սպասում եմ տանը, դրսում, ճաշի ժամին , գիրք կարդալիս, զբոսնելիս, ինչ-որ մեկի հետ զրուցելիս, աշխատանքին, փողոցում , այգում , ամեն-ամեն տեղ ես սպասում եմ քեզ։ Ես սպասում եմ քեզ անգամ քնած ժամանակ ՝ երազներում, իմ մտքերում, իմ կյանքում։ Ու դու գալիս ես … Գալիս ես մի օր արեւի պես ու ջերմացնում սիրտս, մի օր մեղմիկ քամու պես պարուրում ես վարսերս, մի օր անձրևի պես ինձ հետ լացում ես, մի օր լուսին ես դառնում ու լուսավորում ճանապարհս, մի օր ընկնող աստղ ես լինում ու ինձ երազանք պահելու հնարավորություն տալիս, մի օր առավոտները երգող ծիծեռնակ ես…Գալիս ես լավ ընկերոջ նման, մի լավ գրքի նման,օգնող ձեռք ես լինում, ինչ-որ մեկի միջոցով խորհրդատու….
Ու ես սպասում եմ քեզ անընդմեջ, անդադար,ամեն-ամեն տեղ… Ու դու գալիս ես լուռ ամեն օր,ամեն տեղ,ինձ հետ….

Ձեզ նույնպես կարող է դուր գալ