Ճանաչիր ինձ – Էմիլ Ստեփանյան

Ես Էմիլ Ստեփանյանն եմ, 43 տարեկան, մասնագիտությամբ տնտեսագետ եմ:
ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո ՀՀ ԶՈՒ ծառայել եմ հրետանային զորքերում: Համոզված եմ, որ յուրաքանչյուր հայ տղամարդ պետք է ծառայի ՀՀ բանակում:

Ունեմ ավելի քան 25 տարվա աշխատանքային փորձ՝ տարբեր տեղական և միջազգային կազմակերպություններում: Ուսանողական տարիներին աշխատել եմ գիշերային ժամերին՝ որպես վաճառող, հետագայում որպես բարմեն: ԶՈՒ ծառայությունից հետո որպես հաշվապահ, տնօրենի օգնական, առևտրային մարքեթինգի ղեկավար և էլի մի քանի ղեկավար պաշտոոններում: Աշխատանքս փոխել եմ ամեն 2-3 տարին մեկ:

Երբեք առաջնային նշանակություն չեմ տվել աշխատավարձին, այլ կարևորել եմ մասնագիտական զարգացումն ու շփումը: Անընդհատ շարժը համարում եմ սեփական հաջողության ուղու հիմնական բանաձևը:

Որպես ղեկավար շատ եմ կարևորում թիմի հանդեպ հարգանքը, առաջնայնությունը (leadership), սեփական օրինակով մոտիվացնելը: Այժմ Բիէլլա մսամթերքի գործարանի կոմերցիոն տնօրենն եմ: Մենք հայկական մսամթերքի ամենամեծ արտահանողն ենք:

Երազում եմ, որ հայ մարքեթոլոգները ստեղծեն միջազգային ճանաչված բրենդեր, Հայաստանը դառնա զուտ արտահանող երկիր:

Երազում եմ թողնել իմ ետևից ուժեղ և հզոր երկիր: Երազում եմ ունենալ իմ սեփական ավանդը այդ մեծ, պատմական գործում:

Հեղինակ՝ Լուսինե Ավանեսովա

Ձեզ նույնպես կարող է դուր գալ