Ճանաչիր ինձ – Էմի Մելքոնյան

Բարև։ Ես Էմին եմ՝ 14 տարեկան։ Ունեմ բազմաթիվ հոբբիներ, որոնցից ամենավառն են – կիթառ և ուկուլելէ նվագելը, երգեր, գրքեր ու բանաստեղծություններ գրելը, նկարելը։ Սովորում եմ «Արեգնազան» կրթահամալիրում, 9-րդ դասարանում։
Տարբերվում եմ վառ մտքերով, կրեատիվ անձով և հետաքրքիր բնավորությամբ։
Միշտ հիշացնում եմ ընկերներիս՝ թե ինչքան հիասքանչ է կյանքը, ինքս դժվարությունների միջով անցնելով։ Ընկերության մեջ ամենաշատը գնահատում եմ հավատարմությունը և ազնվությունը։
Երազում եմ կյանքում հասնել բարձունքների և հպարտանալ իմ ապագա լավ գործերով։
Սիրում եմ երաժշտություն լսել։ Իմ նախընտրած ժանրերից են – ռեպ, փոփ և քանտրի։
Հետաքրքրվում եմ Հարրի Փոթթերով։ Ինքս Գրիֆֆինդորցի եմ:
Շատ եմ սիրում երգեր գրել։ Իմ որոշ ստեղծագործությունները կարող եք գտնել իմ Ինստագրամյան էջի «Highlights» հատվածում։ Հուսով եմ կհավանեք։

Հետևիր ինձ՝

Ձեզ նույնպես կարող է դուր գալ