Ամենաբարի կենդանիները` փղեր | Կենդանու կյանքը

Իսկ գիտեիր, որ միակ կաթնասունները, որ չեն կարողանում թռչել, ունեն իդեալական հիշողություն, փղերն են: Այսօր «Կենդանու կյանքը» հոդվածաշարի շրջանակներում պատմելու ենք այս յուրահատուկ կենդանիների մասին: Հոդվածը մեծամասամբ ստեղծվել է մեր կամավոր Հասմիկ Բարսեղյանի կողմից:

Փղեր: Նկարագրություն

Փղերը կնճիթավորների կարգի խոշոր կաթնասուն կենդանիներ են։ Երկրագնդի վրա գոյություն ունեցող ամենախոշոր ցամաքային կենդանիներն են։ Կան 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և ասիական (հնդկական)։ Այս կաթնասունների հասակը կարող է հասնել մինչև 3,5  մետրի: Հետաքրքիր է, որ փղերը սնվում են խոտով ու տերևներով, սակայն բնականաբար մեծ քանակություն է անհրաժեշտ նրանց քաղցը բավարարելու համար. յուրաքանչյուր փիղ օրական ուտում է 100-200 կգ կեր: Կոշտ բուսական կերը փիղը լավ ծամում է բերանի խորքում տեղադրված խոշոր ատամներով։ Եթե հին ատամը մաշվում է կամ վնասվում, նրա հետևում աճում է նորը և հրելով դուրս գցում հինը։ Փղերը մեծամասամբ տարածված են Աֆրկկայում, Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայում: Կարևոր է նշել, որ այս յուրահատուկ կենդանիները կանգնած են անհետացման եզրին:

Փղի յուրահատկությունները

Ամենախոշոր ցամաքային կենդանիները  ունեն փոքրիկ աչքեր, բայց նաև խոշոր ականջներ, կնճիթ ու ժանիք: Ժանիքները մեծացած ատամներ են և աճում են ամբողջ կյանքի ընթացքում, երբեմն հասնում են շատ մեծ չափերի (մինչև 3մ և 100 կգ)։ Ժանիքները հարձակվելու և թշնամիներից պաշտպանվելու հզոր զենք են։

305 Elephant Wallpapers

Կենդանական աշխահում առանձնահատուկ է փղի կնճիթը, որը ռաջացել է քթի և վերին շրթունքի սերտաճումից ու վերջանում է քթանցքերով, իսկ նրա տակ տեղավորված են բերանն ու եռանկյունաձև ստորին շրթունքը։ Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից)։ Կնճիթի միջոցով է փիղը խմում, սնվում, լողանում, ինչպես նաև այլ փղերի օգնում:

Նվիրված կենդանին

Փղերը իրենց հատկույթուններով զարմացնում են մեզ: Իրենց բոլոր տեսակի առանձնահատկությունների մեջ նրանք առանձնահատուկ են նրանով նաև, որ միահամուռ ուժերով օգնում են փոսն ընկած փղին, պաշտպանում մորը կորցրած ձագերին: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ։ Բացի այդ նրանք հետևում են իմաստուն ու ծեր փղի, որը կոփվել է ժամանակի ընթացքում:Elephant Wallpaper Elephant Wallpapers Elephant Hd Wallpapers

Մի քանի հավես փաստ

  • Փղերը կարողանում իրենք իրենց ճանաչել հայելու մեջ և միմյանց որպես անհատներ:
  • Նրանք սգում են այլ փղի մահը, եթե նույնիսկ միևնույն ցեղից չեն: Հաղորդվել են նաև դեպքեր, երբ փղերը «թաղել» են մեկ այլ սատկած փղի:
  • Ամեն 15 րոպեն մեկ 1-3 փիղ է սպանվում փղոսկրի համար:
  • Կենդանիները ստանում են նաև արևայրուք, ինչի համար մեջքի վրա ավազ են լցնում:
  • Փղերը լավ լողորդ են:
  • Եթե փիղը մահանում է, նրա ընտանիքի անդամները շատ ուշադիր հոգ են տանում նրա ոսկորների մասին:
  • Ե՛վ Աֆրկյան, և՛ Ասիական փղերը օգտագործում են ականջները որպես հովանոցներ:
  • Երկրորդ աշխարհամարտի ժամանակ առաջին ռումբը, որ ընկել է Բեռլինի վրա, սպանել է Բեռլինի կենդանաբանական այգու միակ փղին:
  • Ջրի հոտը այնքան ծանոթ է նրանց, որ այն կարող են ճանաչել 3 մղոն հեռավորությունից:
  • Փղերը միակ կաթնասուններն են, որ չեն կարողանում թռչել:
  • Յուրաքանչյուր փղի ականջներ յուրահատուկ են և չկրկնվող:
  • Փղերը շատ քիչ են քնում ՝ ընդամենը 5 ժամ: Ավելին` քնում են կանգնած ժամանակ:
  • Փղերի կնճիթները ոսկորներ չունեն: Մոտ 150000 մկաններ ու նյարդեր ապահովում են կնճիթների ճկունությունը:
  • Փղերը ունեն իդեալական հիշողություն:

Շնորհակալություն ընթերցելու համար: Եկեք սիրենք այս բարի կենդանիներին: Հոդվածի համար աղբյուր ծառայեց նաև Վիքիպեդիան, իսկ մյուս ինֆորմացիան մեզ փոխանցեց մեր կամավոր, փղերի մեծ սիրահար, բարի Հասմիկ Բարսեղյանը:

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ