Ելենա Հովհաննիսյան – «Հայ Զինվոր»

Հեռվից փչում էր մեղմ,թեթև քամի
քամին ուժգին չէր՝զինվորի ահը նրա խորքում էր:
Անձրև էր թափվում,երկինքն արտասվում
ՈՒ հայ զինվորին իրեն մոտ կանչում,
բայց հայ Զինվորը ճակատամարտում երբեք չի ընկնում:
Ձյունն էլ երբ թափվի իմ քաջ Զինվորը երբեք չի ծնկի
այլ իր վերքերը ձյունով կպատի:
Երբ արեգակն էլ իր շունչն հաղորդի
արի զինվորը տապից չի հոգնի
այլ նոր շունչ առած կպատերազմի:
Երբ զենքը ձեռքին կանգնած սահմանին
նա պատերազմի,ու երբ էլ զենքը իրենը չանի
Համոզված եղեք իմ հայ զինվորը
անգամ քարերով կպատերազմի(ապացուցված է)
Բայց իր սահմանը դատարկ չի թողնի:
Ու հայ զինվորին ճակատամարտում նորից հարցրեցին
<<Կպահե՞ս արդյոք սահմանը կյանքով>>
Բայց հայ զինվորը չպատասխանեց
քմծիծաղ տվեց,զենքը վերցրեց,առաջ շարժվեց:
Նա չէր մտածում իր կյանքի մասին
այլ մոր հանգստի՝որ խաղաղ քնի:
Սրբապիղծները սակայն հասկացան
որ հայ զինվորի արյուն կթափվի,
բայց մարտի դաշտը դատարկ չի լինի:
Ու հայ զինվորը զենքը վայր դրեց,Մի պահ մտածեց
<<Իսկ եթե թշնամին թիկունքից լինի՞>>
այդ արդեն լուրջ էր:
Բայց դու՛ քաջ Զինվոր հաղթեցիր նաև այս մարտը սիրով
Դու չթողեցիր սահմանը քարոտ,
այլ նորից ելար պայքարի ոգով:
Սահմանին կանգնած արնոտ ձեռքերով
հայ զինվոր ընկավ ու լուռ շշնջաց
<<Թե մեզնից մեկը սահմանը լքի թողե՛ք որ ազգի դավաճան կոչվի>>

Ձեզ նույնպես կարող է դուր գալ