Ելենա Հովհաննիսյան – «Կյանքն անթերի է, բայց․․․»


Կյանքն անթերի է, բայց մենք ենք թերի

Մե՛նք եսասեր ենք, մե՛նք շահամոլ ենք

Մե՞նք…մենք ամեն ինչ ենք

Կամ էլ ոչինչ ենք։

Երկերեսանի շողոքորթ ենք մենք…

Կյանքն անթերի է, բայց մենք ենք թերի։

Մենք՝որ չենք ուզում հաշտվել երբեք մեր իսկ սեփական սխալների հետ։

Մե՛նք,որ այս կյանքը տանուլ ենք տալիս

Հետո էլ կյանքին գոչում «զզվելիս»

Մե՛նք որ սիրում ենք

Միայն խոսքերով։

Մե՛նք որ օգնում ենք

Միայն խորհրդով։

Մենք,որ ուրիշին գաղտնիք վստահում բայց և ուրիշի գաղտնիքն ենք բացում։

Մե՛նք որ ինքնասեր, ագահի մեկն ենք,

Մե՛նք,որ չենք խոսում բայց և չենք լռում

Մե՛նք, որ երազում չենք իրագործում

Մե՛նք,որ միշտ ժպտում

Բայց հոգու խորքում անվերջ հեծկլտում։

Ա՜խր մենք,մենք ենք

Իսկ մե՛նք թերի ենք։

Ու թե աշխարհում ինչ-որ մի բան կա, որ անթերի է, դա բնությունն է

Եվ մեր սեփական երազանքներում ինքներս մենք ենք։ երազանքներն էլ ցավոք թերի է։


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ