Ելենա Հովհաննիսյան – «Ամենուր ցավ է »

Երկնքին նայի՛ր
Աչքեր տեսնում ե՞ս
Տեսնում ե՞ս կարոտ,
Որ պարուրված է սիրո ու ցավի
Յոթ երանգներով։
Դեպի վեր նայի՛ր
Երկինք տեսնո՞ւմ ես,
Տեսնում ես երկինք
Թե՞ մասնատված ձեռք։
Նայում ե՞ս երկինք.
Խաղաղ է՞, կապու՞յտ
Թե՞ կարմիր քաոս…
Պտտվիր, նայիր գետնին ու հողին
Արյուն տեսնում ե՞ս
Տեսնում ես սև հող,որ պահում է քեզ
Թե՞ աստղերի չափ,աստղերից պոկված
գերված ու տարված բախտեր ու կյանքեր։
Ուղիղ նայելիս մի՞թե չես տեսնում սև ժապավեններ,մի՞թե չես տեսնում նույն անուններից,որ դեմքով տարբեր,բայց ճակատագրով ավաղ նման էին։
Նայի՛ր երկնքին, այնտեղ կյանքեր կան,
այնտեղ բախտ չկա։
Նայիր արևելք,հյուսիս, արևմուտք
Նայիր և՛ հարավ՝ցավն ամենուր է,
Ամենուր ցավ է…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ