Ելենա Հովհաննիսյան – «Մենք հավասար չենք»

Քո ձեռքերի մեջ սիրտ է թաքնված
Մտքումդ՝սեր է,հոգումդ՝կարոտ
Քո աչքերի մեջ վրեժ է միայն
Դու ամբողջովին լցված ես սիրով՝դեպի հայրենիք,ընկեր ու Աստված։
Զինվո՛ր քո ձեռքի արտաքին կաշին
Տեղ-տեղ սևին է տվել բնական գույնը երբեմնի։
Դու՛ կրակներից ընկեր ես փրկել։
Աչքերիդ խաղաղ վառ երանգները
Արյամբ են լցվել,կամ էլ փակվել են ու էլ չեն բացվել՝դեպ երկինք նայող պայծառ ու անմեղ աչքերը կապույտ,գուցե և կանա՞չ։
Երկինքը տարավ հազար ու մի աչք՝խառը գույներով։
Զինվո՛ր քո սրտի վերքերի վրա
Հայրենի հողից մի բուռ էլ լցնենք՝
Մեկ է չի բուժվի
Դրանք կորցրած ընկերոջ,սիրո,հայրենի հողի,հավատի,Աստծու արդյունքն են եղել։
Զինվո՛ր չես քնել մի քանի գիշեր
Իսկ թե չես քնում պատերազմն ի վե՞ր,
Շատ թանկ արժեքներ կորցնելուց հետո,
Գուցե քունն հիմա չունի էլ արժեք։
Ինչու՞ է,ախր,հայրենի հողը պահելու համար կյանքեր պահանջվում։
Ես հայրենիքի զավակն եմ այո՛,
Բայց ինձ չեն խփել ու չեն սպանել սեփական սիրուս ու հայրենիքս պաշտելու համար։
Մենք հավասար չենք…
Հոգումդ եղած կարոտից մինչև վրեժն աչքերիդ տարբեր ես ինձնով։
Պարտական եմ քեզ,որ ընկար կռվում …

Ձեզ նույնպես կարող է դուր գալ