
Արկերի ձայնից ու մահվան ահից
Չորացել էր արցունքն աչքերում։
Արնոտ ձեռքերով դիեր գրկելուց
Չորացել էր թուքը բերանում։
Հիասթափվել էր
Անբուժելի վերքերից մարմնի՞ թե ընկերոջը կույր դարձրած կյանքից
ՈՒ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ։
Իսկ ՊԱՏԵՐԱԶՄԸ,
Մեկ հարվածում էր դեմքին,ձեռքերին
Մեկ հարվածում էր բախտին ու կյանքին։
Քո տանուլ տված կյանքը կամ բախտը չեն դիմակայի,այդ հարվածներին։
Նրանք դիմացան։
Մեկ հարվածում էր մտքին ու սրտին
Մեկ երազանքին ու երազներին։
Քո անիրական երազանքները
Չեն դիմակայի այդ հարվածներին։
Նրանք դիմացան։
Հոգնած ձայներից այդ անիրական
Դեռ պայքարում էին զինվորները քաջ
Երկնքի պայծառ կապույտը դարձնելով մռայլ գույների կծիկ մահացած։
Ինչքան էր կյանքը սիրում մարտիկին
Հարաբերվում էր այժմ նրանով՝թե նույն մարտիկը ինչքան էր սիրում հողը հայրենի։
Չափ,սահման՝չկա։
Իսկ պատերազմը,որ սևով ներկեց կապույտ աչքերը,մի կողմ շպրտեց վառ երազները քաջ այդ զինվորի։
Ընկերոջ համար առաջ մղեց նա փամփուշտների մի ամբողջ շարան
Ընկերոջ համար անիծեց կյանքին չստացված բախտին,կրակեց առաջ՝ թշնամու սրտին։
Հետո հանդարտվեց ու հանդարտվեցին ձայները բոլոր։
-Արի միասին երկինք նկարենք,
Բաց երկինքները, որ չունեն ամպեր։
-Արի միասին աստղեր նկարենք,
Պայծառ շատ պայծառ աստղեր նկարենք,ու չմոռացվող,քաջ ընկերների անունով կոչենք։